Մեր մասին
««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում` 2000թ-ի մարտի 29-ի N 501 հրամանով:
Առաքելությունը
Լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն` «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը սատարում է իրավական, իրազեկ, ոչ կոռումպացված հասարակության ստեղծմանը` ուսուցման, համոզման, քարոզչության միջոցներով, ինչպես նաեւ, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ` ձգտում է ոչ կոնֆլիկտային տարբերակով հասնել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա պրոբլեմների լուծմանը` ղեկավարվելով ժողովրդավարության իրավունքի սկզբունքներով:
Հիմնական նպատակները
- Պետական, այդ թվում նաեւ դատական մարմիններում աջակցել վարորդների իրավունքների պաշտպանությանը.
- Նպաստել երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը` քարոզելով ճանապարհային երթեւեկության կանոնները /ՃԵԿ/.
- Նպաստել շրջակա միջավայրի էկոլոգիայի բարելավմանը.
- Կատարել լուսավորչական աշխատանք` երթեւեկության բնագավառում տեղեկատվության սղությունը նվազեցնելու նպատակով:
«Աքիլես» կազմակերպության ակտիվում են.
- Տեղեկատվական նյութերի հրապարակումները` «Ավտոբան»,«Новое время»,«Голос Армении»,«Республика Армения», «Առավոտ», «Իրավունք» եւ այլ թերթերում (70-ից ավել հրապարակում):
- Արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գրավոր հարցումները` ՀՀ Կառավարություն, ՀՀ ոստիկանություն, Երեւանի քաղաքապետարան եւ այլն:
- Ճանապարհային երթեւեկության բարելավման ուղղությամբ առաջարկությունները:
- «Աքիլես» կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունը Երեւանի Ճանապարհային Ոստիկանությունում, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկումները:
- կազմակերպությունը «ընդդեմ կոռուպցիայի» կոալիցիայի անդամ է, մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, կլոր սեղաններին, սեմինարներին, հասարակական լսումներին, հակակոռուպցիոն ծրագրերի մշակմանը:
- Մշտական գործող թեժ հեռախոսագիծ 27-57-44: 2006թ-ից մինչ այժմ խորհրդատվություն կամ տեղեկատվություններ ենք տրամադրել ավելի քան 6000 քաղաքացիներին:
- Օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ենք ներկայացրել Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, ՀՀ ոստիկանություն:
- Իրականացնում ենք վարորդների իրավունքների պաշտպանությունը դատական և պետական մարմիններում:
- Վարորդ-ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները իրազեկելու նպատակով հրատարակվել են բազմաթիվ թերթիկներ, բուկլետներ, գրքույկներ, տեղադրվել են ճանապարհային ոստիկանության 7 ստորաբաժանումներում ցուցանակներ տրանսպորտային միջոցների հաշվառման կարգի մասին և այլն:



