Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1609-Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԱԳՈՒՐԱՊԱՏՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«16. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. օգոստոսի 7
Երևան