ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2006 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժդ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
- ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
- ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանները տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներն ու պարեկային տրանսպորտային միջոցները սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորելը` ճանապարհապարեկային ծառայությունն իրականացվում է առկա տեխնիկական միջոցներով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման