«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2006 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1853-Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության հավելվածի 19-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
ա) տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումները տեղակայել՝ Երևան քաղաքում՝ առնվազն երեք, և մարզերում՝ առնվազն մեկական ստորաբաժանում գործելու սկզբունքով.
բ) տրանսպորտային միջոցների հաշվառման տեխնիկական միջոցներով ապահովել նախ՝ Երևան քաղաքի, այնուհետև մարզերի ստորաբաժանումները.
գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին վարչական ակտի, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանված լինելու մասին տեղեկանքի, հաշվառման գործողությունների կատարման պահանջի մասին դիմումների, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքի, տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու, վերահաշվառման մատյանների, տրանսպորտային միջոցների հաշվառման քարտի, հաշվառման ժամանակավոր վկայագրի ձևերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված N1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում դրանք հաշվառման վերցնելու (այսուհետ՝ հաշվառում), տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանունը, անունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը, գույնը, համարակիր ագրեգատների համարները, թույլատրված առավելագույն զանգվածը, առանց բեռնվածության` զանգվածը, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումները) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողությունը (այսուհետ՝ վերահաշվառում) և հաշվառումից հանելու հետ կապված գործողությունները:
ա) մրցարշավային,
բ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս՝ փակ տարածքներում շահագործվող,
գ) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ՝ ինքնաշեն),
դ) հաշվառման ստորաբաժանումներում հաշվառված և հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները:
ա) տրանսպորտային միջոցի վրա բացակայում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների),
բ) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության վերասարքավորված է,
գ) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց չհաստատված պատճենները,
դ) ներկայացված չեն սույն կարգի 19-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը,
ե) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն,
զ) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ,
է) օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցների նկատմամբ դրված է արգելանք:
Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:
ա) տրանսպորտային միջոցների հաշվառում՝ տալով հաշվառման վկայագիր և հաշվառման համարանիշեր (այսուհետ՝ համարանիշեր).
բ) տրանսպորտային միջոցների վերահաշվառում՝ տալով նոր հաշվառման վկայագիր.
գ) տրանսպորտային միջոցների հաշվառումից հանում՝ տալով «ՏԱՐԱՆՑԻԿ» համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերի) և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք։
ա) տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ նրանց լիազորած անձանց անձը՝ ներկայացված անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթերի միջոցով.
բ) տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, պայմանագիր, դատարանի վճիռ, ժառանգության վկայական և այլն), իսկ հաշվառված տրանսպորտային միջոցների համար՝ հաշվառման վկայագիրը.
գ) տրանսպորտային միջոցների փաստաթղթային և իրական տեխնիկական տվյալների համապատասխանությունը՝ տրանսպորտային միջոցների համարակիր մասերի և դրանց սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալների համեմատության միջոցով.
դ) սույն կարգի 4-րդ կետի «զ» ենթակետում նշված հանգամանքը.
ե) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը:
Կազմակերպության կողմից ստեղծված առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները հաշվառվում են կազմակերպության անվանմամբ` որպես հաշվառման հասցե նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:
ա) սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան փոփոխության դեպքում.
բ) կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձանց հաշվառման վայրի փոփոխության դեպքում.
գ) տրանսպորտային միջոցի թափքը, շարժիչը և այլ համարակիր մասերը, ինչպես նաև թափքի (խցիկի) գույնը փոփոխվելու դեպքում.
դ) տրանսպորտային միջոցի կառուցվածքում թույլատրված փոփոխություններ կատարվելու դեպքում (այլ տեսակի կամ մոդելի տրանսպորտային միջոցի թափքի, շարժիչի և այլ համարակիր մասերի կամ սարքավորումների տեղադրմամբ):
ա) տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ փոփոխության դեպքում.
բ) տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.
գ) տրանսպորտային միջոցները հետագայում հաշվառման ստորաբաժանումներում չհաշվառվելու դեպքում (երբ դրանց հաշվառումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են այլ մարմիններ).
դ) տրանսպորտային միջոցների խոտանման դեպքում:
Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի «բ» և սույն կետի «դ» ենթակետերում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են «ՏԱՐԱՆՑԻԿ» տեսակի համարանիշեր:
«ՏԱՐԱՆՑԻԿ» տեսակի համարանիշեր չեն տրվում, եթե տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումը և նոր տիրոջ անվամբ հաշվառումը կատարվում են միաժամանակ և նույն հաշվառման ստորաբաժանումում:
Հաշվառումից հանված այն տրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքի), որոնք հետագայում չեն հաշվառվելու հաշվառման ստորաբաժանումներում, տրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» տեսակի համարանիշեր:
Հասցեափոխության կապակցությամբ տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելիս՝ հաշվառման համարանիշերը կարող են չհանձնվել և չփոխանակվել:
ա) տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու դեպքում՝
Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
բ) տրանսպորտային միջոցի վերահաշվառում կատարելու դեպքում՝
Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
գ) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում՝
Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կողմից լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
դ) հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են հաշվառման ստորաբաժանումում լրացված`
ա) զննվում է հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցը, ստուգվում է սեփականատիրոջ կամ լիազորված անձի ինքնությունը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցի ու անձի տվյալները մուտքագրվում են համակարգիչ.
բ) համակարգիչ մուտքագրված տվյալները դիմումի տեսքով տպագրվում և հանձնվում են քաղաքացուն։ Նա այն ստորագրելուց հետո իրազեկվում է ցանկալի համարանիշեր ստանալու հնարավորության մասին, որից հետո դիմումը տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերի, հաշվառման վկայագրի (նախկինում հաշվառված տրանսպորտային միջոցների համար) հետ միասին վերցվում է դիմումատուից.
գ) տեղեկացվում է տրանսպորտային միջոցը դրա համար նախատեսված սպասահրապարակ տեղափոխելու անհրաժեշտության մասին:
Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ տրանսպորտային միջոցը հաշվառող անձը, տրասնպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից որևէ մեկը գտնվում են հետախուզման մեջ, կամ առկա է համարակիր մասերի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն, ապա հաշվառող անձը համակարգչային կամ որևէ այլ կապի միջոցով դրա մասին տեղյակ է պահում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պետական կառավարման մարմինների:
Տրանսպորտային միջոցների պետական հաշվառումն իրականացնող ստորաբաժանման համակարգչային ցանցը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգչային ցանցին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվառման վկայագրի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը: Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ՝
Երեսակողմը
Վերևից ներքև, ձախից աջ:
Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ հեռավորության վրա հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,5 մմ է:
Ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային ծածկագիրը՝ «AM», 11.8 x 3.3 մմ չափերով և արծաթագույնով:
Վերևի շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 23 մմ-ի վրա, METALLIC պաշտպանիչ ներկով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը՝ հայերենով:
Երկրորդ շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 36 մմ-ի վրա, 6 կետաչափ Helvetica Bold տպատառով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» անվանումը՝ ռուսերենով:
Երրորդ շերտագծի կենտրոնով՝ ձախ եզրից 45 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով տպված է «CERTIFICAT D`ENREGISTREMENT» անվանումը՝ ֆրանսերենով:
Հորիզոնական շերտագծերից 0,3 մմ ցած՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА
CERTIFICAT D`ENREGISTREMENT»:
Հաշվառման վկայագրի աջ կողմից՝ ներքևի կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 6,9 մմ հեռավորության վրա, ներքևից վերև շերտածածկված 3 ուղղաձիգ շերտերը՝ 35,5 x 2,3 մմ չափսերի, որոնք տեղակայված են մեկը մյուսից 1 մմ հեռավորությամբ, մարմնավորում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:
Ուղղագիծ շերտագծերի վրա՝ կենտրոնում զետեղված է 16 մմ տրամաչափով շարժագիր (movigramma)՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ REPUBLIC OF ARMENIA FOR OFFICIAL USE ONLI» կիսաշրջան գրությամբ, ինչպես նաև բազմատարի նկար, որը դիտման անկյունը փոխելիս փայլփլում է ծիածանի գույներով:
Ավելի ներքևում՝ 17.98 x 2.65 մմ չափսի և արծաթագույն ֆոնի վրա զետեղված է կապույտ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը, որը վերևից և ներքևից սահմանափակված է 0,15 մմ հաստությամբ և 17,3 մմ երկարությամբ 2 լայնակի գծերի միջև:
Հաշվառման վկայագրի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 81,6 x 3,4 մմ չափսերի:
Վերևի դաշտի կենտրոնում՝ հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է «ՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «ВЛАДЕЛЕЦ» բառը: Այդ երկու դաշտի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,33 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:
0,8 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,69 մմ հեռավորության վրա գտնվող 6 անձնավորման դաշտեր՝ 62 x 3,4 մմ չափսերի:
Վերևի դաշտի կենտրոնում՝ հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է «ՀԱՍՑԵՆ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում՝ «АДРЕС» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:
1 մմ ներքև և հաշվառման վկայագրի ձախ եզրից 2 մմ դեպի աջ՝ ձախից աջ զետեղված են իրարից 2 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր՝ 30 x 4,5 մմ չափսերի:
Ձախ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ» և «КЕМ ВЫДАНО» բառերը:
Աջ դաշտի կենտրոնով՝ դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «ДАТА» բառերը:
Ավելի աջ զետեղված են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի անձնական դաշտը՝ 18,8 x 3 մմ չափսի:
Անձնավորման դաշտերի նշումները տպված են կապույտ PANTONE Blue 072 Ս գույնով և 3,8 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:
Անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:
Հաշվառման վկայագրի ներքևում՝ մինչև ներքևի եզրը 2 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում է արծաթագույն և 0,8 մմ հաստությամբ լայնակի գիծ:
Դարձերեսը
Վերևից ներքև, ձախից աջ:
Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ ներքև՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, անցնում է 0,8 մմ լայնությամբ լայնակի արծաթագույն գիծ:
0,3 մմ ներքև՝ հաշվառման վկայագրի ամբողջ երկայնքով, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ՝ հետևյալ կրկնվող բովանդակությամբ.
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА
CERTIFICAT D`ENREGISTREMENT»:
Աջ կողմից՝ եզրից 9,5 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ բարձրությամբ զետեղված է 0,015 մմ հաստությամբ պաշտպանիչ ֆոնային նկար՝ 16,5 մմ լայնքով:
Հաշվառման վկայագրի վերևի եզրից 4 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա տեղակայված է 81,6 x 40 մմ չափսի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:
Անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են PANTONE Blue 072 Ս գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստությամբ գծերով:
Աղյուսակի 3 ուղղահայաց գծերն ունեն 40 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 4,4 մմ, 42,2 մմ, 81,2 մմ հեռավորությամբ:
Աղյուսակի առաջին երկու սյունակները բաժանված են 6 հորիզոնական բջիջների՝ 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 12 մմ հեռավորությամբ;
Առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները՝ 4 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:
Երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում՝ ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և ռուսերենով տպված են անձնավորման դաշտերի նշանակումները:
Անձնավորման դաշտերի նշանակումները տպված են 3,5 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:
Ստորև ներկայացված է աղյուսակը` ինքնօրինակ նշանակումներով.
| 5 | ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ НОМЕР УЧЕТА |
ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ ИДЕНТИФ. НОМЕР(VIN) |
11 |
| 6 | ՄԱԿՆԻՇԸ, ՏԻՊԱՐԸ МАРКА МОДЕЛЬ |
ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ НОМЕР ДВИГАТЕЛЯ |
12 |
| ՀԵՆԱՍԱՀՔԻ ՀԱՄԱՐԸ НОМЕР ШАССИ |
13 | ||
| ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ НОМЕР КУЗОВА |
14 | ||
| 7 | ՏՄ ՏԵՍԱԿԸ ТИП ТС |
ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ /Ձ.ՈՒ.) МОЩНОСТЬ ДВИГАТЕЛЯ (КВТ/Л.С.) |
15 |
| ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ РАЗРЕШЕННАЯ МАКСИМАЛЬНАЯ МАССА (КГ) |
16 | ||
| 8 | ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ ТИП КУЗОВА |
ԶԱՆԳՎԱԾԸ՝ ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ) МАССА БЕЗ НАГРУЗКИ (КГ) |
17 |
| 9 | ԳՈՒՅՆԸ ЦВЕТ |
ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ ОСОБЫЕ ОТМЕТКИ |
18 |
| 10 | ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ ГОД ВЫПУСКА |
Հաշվառման վկայագրի ներքևում՝ ամբողջ երկարությամբ, ներքևի եզրից 9 մմ հեռավորությամբ անցնում է 0,5 մմ հաստությամբ արծաթագույն գիծ:
Երկու կողմերի վրա՝ հաշվառման վկայագրի ամբողջ մակերեսով, աննկատ, բազմակի անգամ, ձախից աջ կրկնվում է 23 կետաչափ Helvetica Bold OUTLINE տպատառ, դեղին գույնի գրությունը, որն ունի հետևյալ տեսքը՝
Անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են հայերենով և ռուսերենով (7 կետաչափ տպատառ):
Երեսակողմը (7 կետաչափ տպատառ)
Հաշվառման վկայագրի համարը (ներքևի աջ անկյունում՝ 1 տառ, 7 թիվ):
Դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)
Հաշվառման համարանիշը (10 նիշ), 8 կետաչափ տպատառ
Մակնիշ, տիպար՝ տեքստ՝ հայերենով և ռուսերենով (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 36 նիշ)
Տրանսպորտային միջոցի տեսակը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 18 նիշ)
Թափքի տեսակը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 18 նիշ)
Գույնը (յուրաքանչյուր լեզվով՝ առավելագույնը 36 նիշ)
Տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը (4 նիշ)
Նույնացման համարը (VIN) (17 նիշ)
Շարժիչի համարը (14 նիշ)
Հենասահքի համարը (14 նիշ)
Թափքի համարը (14 նիշ)
Շարժիչի հզորությունը՝ կվտ/ձ.ու. (7 նիշ)
Թույլատրելի առավելագույն զանգվածը՝ կգ (6 նիշ)
Զանգվածը՝ կգ, առանց բեռնվածության (6 նիշ)
Հատուկ նշումներ (ՊԱՏ) (6 նիշ)
Հաշվառման վկայագրի ներքևի եզրից 2,5 մմ բարձր լուսափորագրման եղանակով անձնավորվում է 4 մմ բարձրությամբ ISO համօրինակի նրբագծային ծածկագիրը (ծածկագրի երկարությունը՝ 14 նիշ):
____ ____ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
AM ____СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА
____ ____ CERTIFICAT D`ENREGISTREMENT
ARMENIA
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
որպես վերտառություն՝ նշվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» ու «LA REPUBLIQUE DE ARMENIE» բառերը և Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը.
այնուհետ հերթականությամբ՝
«LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE», «INTERNATIONAL MOTOR
TRAFFIC», «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ», «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ» բառերը.
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» բառերը.
Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիան և համարը՝ ME N
Միջազգային վկայագրի 2-րդ էջում ըստ հերթականության լրացվում են՝
«A Registration number» «Номер учета» տողում՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ՝ 61 ԼՍ 500).
«D Model» «Марка, модель ТС» տողում՝ տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ՝ VAZ-2110).
«B Production year» «Год выпуска» տողում՝ տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.
«Engine» «Номер двигателя» տողում՝ տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.
«Chassi» «Номер шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.
«Body» «Номер кузова» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.
«Color» «Цвет» տողում` տրանսպորտային միջոցի գույնը.
«E Ident (VIN)» «Идентификационный номер» տողում՝ տրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը.
«G Permissible. max weight» «Разр. максим. масса» տողում՝ տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.
«H DIN» «Масса без нагрузки» տողում՝ տրանսպորտային միջոցի զանգվածը՝ առանց բեռնվածության։
Միջազգային վկայագրի 3-րդ էջում ըստ հերթականության լրացվում են՝
«C Owner or Holder» «Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ՝ «BABAYAN SAMVEL», «БАБАЯАН САМВЕЛ») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.
«Adress» «Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ՝ «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконян, дом 10, кв.5»).
«Special notes» «Особые отметки» տողում՝ տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս հաշվառման մակնիշը և համարանիշը.
«Issued at» «Выдано» տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման անվանումը (օրինակ՝ THE DEPARTMENT OF AUTOMOBILE INSPECTION) («YEREVAN, ARMENIA», «ARMAVIRI MARZ, ARMENIA»).
«Issued date» «Дата выдачи» տողում՝ միջազգային վկայագիրը տալու
ամսաթիվը (օրինակ՝ 24.02.2002 թ.).
«F Valid by» «Действительно до» տողում՝ միջազգային վկայագրի գործողության ժամկետը.
«Firma» «Подпись» տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:
Միջազգային վկայագրի 4-րդ էջում ըստ հերթականության գրված են՝
«Отчуждение без разрешения органов таможни РА запрещается» և «Alienation without the prmission of customs bodies of RA is forbidden» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:
Ձև

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան