Դատական գործեր

«Աքիլես» կազմակերպությունը 2008-2009թթ. վարորդների խնդրանքով պաշտպանել է  իրենց իրավունքները վարչական դատարանում: 62 ավարտված դատական գործերից 50 հայց բավարարվել է, 3 հայցի գործերը ուղարկվել են վճռաբեկ դատարան:

Մեկ գործը բավարարվել է, մեկ գործը վերադարձվել է, մեկ գործը ընթացքի մեջ է: Ընթացքի մեջ է 41 գործ:

Հարկ ենք համարում նշել, որ որոշ դատավորներ չեն կիրառում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» (ՎՀ և ՎՎՄ օրենք) ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` պատճառաբանելով նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է առանձնահատուկ վարույթ, այն է  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված վարույթ:

Ընդունելով, որ դա այդպես է, պետք է ընդունել նաև, որ ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենքը տարանջատել է վարչական վարույթը (2-րդ գլուխ) վարչական ակտից (3-րդ գլուխ): Հետևապես ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենքով սահմանված վարչական ակտին ներկայացվող պահանջները իմպերատիվ են և ենթակա են պարտադիր կատարման:

Տեղեկատվություն չտրամադրելու համար «Աքիլես» կազմակերպությունը, դիմելով վարչական դատարան, շահել է հայցը ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ: Տրամադրում ենք դատական կարգով ճանապարհային ոստիկանության կողմից տրված տեղեկությունը.

«2008թ. 12 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2202 պատահար, որի հետևանքով զոհվել է 407 և վիրավորվել 3125 մարդ:

ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1246 հոդվածի համաձայն արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից չի իրականացվել վարչական վարույթ 1695 մասնակից վարորդների գրավոր պահանջով:

ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 38.004 հայցադիմում` 1.062.902.000 դրամի բռնագրավման պահանջով:

2008թ. ՀՀ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ է մուտքագրվել 3.993.261.895 դրամ»:

Առանձին տեղ է գրավում Կ. Նազարյանի գործը: Գործ Կ. Նազարյանի