ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 277-Ն
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. մարտի 25
Երևան
Հավելված N1
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 277-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
- Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ oրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
- Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական oգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից: Բուժհաստատությունների շուրջoրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական oրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապoգնության ծառայությունների կողմից:
- Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:
- Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա oրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական oգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:
- Սույն կարգի 5-րդ կետում սահմանված ուղեգրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
- Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա oրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն իրականացվում են վճարովի:
- Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք oրինակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:
- Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու oրինակից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:
- Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված ձևի:
- Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է դրա մասին գրառում:
- Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
- Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:
- Վարորդի oրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:
- Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
- Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:
- Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննությունն իրակացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
- Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:
- Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ oդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ oդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
- Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
- Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին oրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին oրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ oրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
- Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին oրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին oրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
- Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող oրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում` այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնoրենի ստորագրությամբ: Վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնoրենի ստորագրությամբ:
- Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամանակով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 277-Ն որոշման
Ձև
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N ____
___________________________________________________
___________________________________________________
(բուժհաստատության լրիվ անվանումը)
1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը ________________________:
2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը և պաշտոնը ______________
____________________________________________________:
3. Զննվողի անունը, ազգանունը _______________________________:
4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________:
5. Ում կողմից է ընդունվել զննության որոշումը _____________________
___________________________________________________:
6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի
գործածման մասին _______________________________________
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________:
7. Արտաշնչված օդի հետազոտությունը`
1) մեթոդը` _________________________________________,
2) հետազոտման արդյունքը` ______________________________
___________________________________________________:
8. Օրգանիզմի հետազոտությունը`
1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)` ________________,
2) հետազոտման արդյունքը` _______________________________
____________________________________________________:
9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ _____________________________________
____________________________________________________:
Հետազոտող` ___________________________
(ստորագրություն)
Հետազոտվող` ___________________________
(ստորագրություն)
Բուժհաստատության ղեկավար` ___________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N3
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 19-ի N 277-Ն որոշման
Ձև
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
| NN
ը/կ
|
Զննության մասին որոշում ընդունած կամ ուղեգիր տված մարմնի, կամ դիմում ներկայաց-րած կազմակեր-պության կամ քաղաքացու անունը(անվանումը)
|
Զննության մասին որոշման, ուղեգրի, դիմումի համարը, դրա լրացման ամսաթիվը և ժամը |
Զննության ենթակա անձին ուղեկցողի անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայո-ղական վկայականի համարը
|
Զննվողի անձը հաս-տատող փաստա-թղթի տեսակը և դրա համարը |
Զննվողի անունը, ազգանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
|
Զննվողի բնակու-թյան և հաշվառ-ման վայրերը
|
Զննությունն իրականաց-նողի անունը, ազգանունը, պաշտոնը, տորագրու-թյունը
|
Զննության իրականաց-ման տարե-թիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը
|
Արձա-նա-գրու-թյան հա-մարը
|
Զննու-թյան եզրա-կացու-թյունը
|
Արձանա-գրություն ստացողների անունը, ազգանունը, պաշտոնը, ծառա-յողական
վկայականի համարը (պաշտո-նատար անձի դեպքում), ստացողների ստորագրու-թյունները, ստացման ամսաթիվը
|
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան