Վարչական գործ թիվ ՎԴ/0880/05/08
ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
07.05.2008թ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան,
քարտուղարությամբ` Ա. Անուշյանի,
մասնակցությամբ` հայցվոր Գագիկ Հարությունյանի
ներկայացուցիչներ` Է. Հովհաննիսյան, Կ. Սահակյան, Ա. Խաչատրյան,
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Գագիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանհւթյան ճանապարհային ոստիկանության` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ավետյանի կողմից 03.12.2007թ. կայացված վարչական որոշամը և 08.01.2.008թ.` թիվ 17/2-Ա-488-25 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՅ
Գագիկ Հարությունյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` ՀՀ ոստիկանաթյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ավետյանի կողմից 03.12.2007թ. կայացված վարչական որոշումը և 08.01.2008թ. թիվ 17/2-Ա-488-25 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանի որոշմամբ րնդանվել է վարույթ և նշանակվել է քննության:
Հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 2007թ. դեկտեմբերի 3-ին, երթևեկելով իրեն հատկացված «Միջազգային Ակցիա Սովի Դեմ Հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի կազմակերպությանը պատկանող «Նիվա» մակնիշի 324 ՕԼ 64 համարանիշի մեքենայով Ալավերդի քաղաքով, միայն 2.3.3. «Երկրորդական ճանապարհի հարում» ճանապարհային նշանի առկայությամբ կատարելով ձախ շրջադարձ, որոշել է կանգ առնել խանութի դիմաց գնումներ կատարելու նպատակով: Խանութից դուրս գալով նկատել է մեքենայի կողքը կանգնած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ճանապարհապարեկային ծառայության տեուչ Ավետյանին: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո պարզվել է, որ մուտք է գործել և կայանել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտում: Հայցվորի առարկություններն առ այն, որ տվյալ խաչմերուկում համապատասխան ճանապարհային նշանների բացակայության պայմաններում ինքը չի խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, տեսուչը հաշվի չի առել և կազմել է վարչական արձանագրություն ու կայացրել վարչական որոշում: Այդ որոշման համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ մասով հայցվորը ենթարկվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանքի:
Չհամաձայնվելով արձանագրության բովանդակության հետ արձանագրությունում կատարել է համապատասխան գրառում, իսկ 10.12.2007թ. դիմել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին` խնդրելով վերանայել արձանագրությունը և վերացնել 03.12.2007թ. կայացված վարչական որոշումը: Դիմումին կից ներկայացվել է տեղանքի լուսանկարը:
Հունվարի 17-ին այցելել է ճանապարհային ոստիկանություն և ընդհանուր բաժնից մատյանում ստորագրելուց հետո ստացել է իր գրության պաշտոնական պատասխանը: Պատասխանում նշվել է, որ բողոքը թողնվել է առանց բավարարման, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների 64 կետի պահանջով ինքը պետք է երկկողմ երթևեկության ճանապարհի երթևեկելի մասի մեջտեղում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը շրջանցեր աջ կողմից:
Նշելով, որ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման մեջ բացակայում է որևէ դրույթ, որով վարորդը պարտավոր է ճանապարհին առկա բաժանարար գոտին շրջանցել միայն աջ կողմից, և, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի բաժանարար գոտի հասկացությունից բխում է, որ բաժանարար գոտին բաժանում է ճանապարհի երթևեկելի մասը երկու հավասարազոր երթևեկելի մասերի, հետևաբար կատարելով ձախ շրջադարձ դեպի երկրորդական ճանապարհ ինքն իրավունք է ունեցել արգելող կամ թելադրող ճանապարհային նշանների բացակայության պարագայում շրջանցել բաժանարար գոտին ինչպես ձախից, այնպես էլ աջից, դատաքննությամբ հայցվորը և նրա ներկայացուցիչները հայցը պնդեցին և խնդրեցին այն բավարարել ամբողջությամբ:
Պատասխանողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցադիմումի պատասխանը ներկայացնելու պարտավորաթյունը կրելով հանդերձ ոչ միայն չներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ որևէ պատասխան, այլ նաև պատասխանողի որևէ ներկայացուցիչ դատաքննությանը չներկայացավ` չնայած դատաքննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու հանգամանքին: Դատարանը, ղեկավարբելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ:
Լսելով հայցվորի և նրա ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով գործում առկա գրավոր ապացույցները` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.
Դատաքննությամբ հաստատվեց, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 03.12.2007թ. կազմված որոշմամբ Գագիկ Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ մասի հիմքով ենթարկվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանքի:
Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ Գագիկ Հարությունյանը 10.12.2007թ. դիմում է ներկայացրել ոստիկանության ճանապարհային ոստիկանություն` խնդրելով վերանայել 03.12.2007թ. որոշումը: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը 08.01.2008թ. թիվ 17/2-Ա-488-25 գրությամբ անփոփոխ է թողել 03.12.2007թ. որոշումը, պատճառաբանելով, որ «... նույնիսկ ճանապարհային նշանների ե բաժանարար գոտու բացակայության պայմաններում, Դուք, համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների 64 կետի, պետք է երկկողմ երթևեկության ճանապարհի երթևեկելի մասի մեջտեղում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը շրջանցեիք աջ կոդմից:»:
«Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման 64-րդ կետի համաձայն` վարորդը երկկողմ երթևեկությամբ ճանապարհին, բաժանարար գոտու բացակայության դեպքում երթևեկելի մասի մեջտեղում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների (կամուրջների, ուղեկամուրջների հենասյուներ և այլն) տարրերը պետք է շրջանցի աջ կոդմից, եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում:
Սույն դրույթը սահմանում է երթևեկելի մասի մեջտեղում գտնվող անվտանգության կղզյակները, կարճասյուները և ճանապարհային կառույցների տարրերը աջ կողմից շրջանցելու վարորդի պարտականությունը այն դեպքում, երբ բացակայում է բաժանարար գոտին և եթե նշանները և գծանշումներն այլ բան չեն թելադրում: Միևնույն ժամանակ հիշյալ իրավական ակտում բացակայում է բաժանարար գոտու առկայության և նշանների ու գծանշումների բացակայության պայմաններում ճանապարհին առկա բաժանարար գոտին միայն աջից շրջանցելու վարորդի պարտականությունը սահմանող որևէ դրույթ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են նույն օրենքում օգտագործվող հասկացությունները, ի թիվս որոնց սահմանված է նաև բաժանարար գոտի հասկացությունը, այն է` բաժանարար գոտին դա ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր է, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար:
Դատաքննությամբ հայցվորի կոդմից դատարանին ներկայացված իրավախախտման տեղանքի լուսանկարների ուսումնասիրությունից պարզվեց, որ դրանում արտացոլված հարակից երթևեկելի մասերը բաժանող կառուցվածքորեն առանձնացված տարրը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով համարվում է բաժանարար գոտի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքեր, իսկ նայն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Վերոհիշյալ դրույթների վերլուծությունից երեում է, որ վարչական ակտը պետք է կազմվի այնպես, որպեսզի դրանում ամփոփվեն համապատասխան ակտի համար օրենքով նախատեսված պահանջները և այն փաստական հանգամանքները, որոնք տվյալ ակտի ընդունման հիմք են հանդիսացել: Ընդ որում, վարչական ակտում ամփոփված փաստական հանգամանքները պետք է լինեն հիմնավորված, այսինքն բացի որոշակի փաստական հանգամանքներից վարչական ակտում պետք է նշված լինեն նաև այդ փաստական հանգամանքների հավաստիության հիմքերը, ինչը ենթադրում է, որ վարչական մարմինը պարտավոր է տվյալ վարույթով ապահովել գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և անաչառ քննարկումը` գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով: Գործի բազմակողմանի քննարկումն իրենից ներկայացնում է վարույթի առարկային առնչվող բոլոր հարցերի պարզաբանումը, իսկ յուրաքանչյուր հարց պետք է պարզաբանվի լրիվ ծավալով` առանց որևէ հանգամանք բաց թողնելու և տվյալ գործին առնչվող բոլոր հարցերի համակցությամբ, քանի որ յուրաքանչյուր հարցի պարզաբանումն, ըստ էության, բացահայտում է գործի լրիվ քննարկման նշանակությունը: Բացի այդ գործը պետք է քննարկվի առկա բոլոր հարցերի հստակ լուծմանը համապատասխան` օրենքի պահանջների հետ համադրմամբ: Ընդ որում, գործի բազմակողմանի քննարկումը վարչական մարմնի պարտականությունն է, հետևաբար այս սկզբունքի ապահովման նպատակով վարչական մարմինը վարույթի բազմակողմանիության ապահովման նպատակով ինքն է պարտավոր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ:
Տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 03.12.2007թ. կազմված որոշումը չի պարունակում այն բոլոր էական և փաստական հանգամանքները, որոնք հիմք կտային ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը կիրառելու վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ մասը: Մասնավորապես, որոշման մեջ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ բաժանարար գոտու առկայության և նշանների ու գծանշումների բացակայության պայմաններում արգելվում է ճանապարհին առկա բաժանարար գոտին շրջանցել ձախ կողմից, որպիսի հանգամանքի լրիվ ծավալով պարզաբանման դեպքում միայն հնարավոր կլիներ փաստել, որ իրականում կատարվել է իրավախախտում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ մեկնաբանման հետևանքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որն ընդունել է վիճարկվող ակտը կրում է իր որոշման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:
Տվյալ դեպքում վիճարկվող որոշումն ընդունվել է դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջների` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 57-րդ հոդվածներով նախատեսված պահանջների խախտմամբ, մասնավորապես` որոշման մեջ բացակայում է որևիցե նշում այն բոլոր էական փաստական հանգամանքների և այդ փաստական հանգամանքների հավաստիության հիմքերի վերաբերյալ, որոնց հիման վրա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը կկիրառեր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ մասը, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 03.12.2007թ. որոշումն անվավեր է:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 08.01.2008թ. թիվ 17/2-Ա-488-25 գրությանը, ապա դատարանը, նկատի ունենալով, որ այն հանդիսանում է 03.12.2007թ. որոշման դեմ բերված բողոքի պատասխանը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հիշյալ որոշումը վերը նշված հիմնավորումների ուժով անվավեր է, գտնում է, որ 08.01.2008թ. թիվ 17/2-Ա-488-25 գրությունը նույնպես պետք է ճանաչել անվավեր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
ՎՃՌԵՅ
Գագիկ Հարությունյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ճանապարհապարեկային ծառայության տեուչ Ավետյանի կողմից 03.12.2007թ. կազմված որոշումը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 08.01.2008թ. թիվ 17/2-Ա-488-25 գրությանը:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ