«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 ապրիլի 2007 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2007 թվականի N 344-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 344-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.
2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.
3) առևանգված, ինչպես նաև հետախուզվող և ոստիկանության կողմից որոնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.
4) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի ձևավորումն ու վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:
Յուրաքանչյուր տեխնիկական զննության կայանի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում է սպասարկման գոտի (լիցենզիայի գործողության տարածք)` ըստ վարչատարածքային միավորի, որի մասին նշում է կատարվում նրանց տրված լիցենզիայի մեջ:
Հաջորդ տեխնիկական զննության ժամկետը հաշվարկվում է վերջին տեխնիկական զննության անցկացման օրվանից:
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը (հաշվառման վկայագիրը), կամ տեխնիկական կտրոնը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.
2) մեխանիկական տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը: Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.
3) բնապահպանական վճարի վճարման անդորրագիրը.
4) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցի կահավորման վերաբերյալ փաստաթղթերը` ճանապարհային ոստիկանությունում համապատասխան գրառմամբ (դրոշմակնիքով), եթե տրանսպորտային միջոցը կահավորված է այդպիսի միջոցներով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշմամբ սահմանված` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության մասին N 2 ձևի վկայականը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կառուցվածքում երթևեկության անվտանգության վրա ազդող փոփոխությունների օրինականությունը հավաստող փաստաթղթերը` բացառությամբ նոր ներմուծվողների:
Ներկայացվում են սույն կետում նշված փաստաթղթերի բնօրինակները, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը` նաև պատճենների տեսքով: Ներկայացված փաստաթղթերի համապատասխան տվյալների գրանցումից և պատճենների հետ համեմատումից հետո, վերադարձվում են տիրապետողին` բացի սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշվածներից:
Փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Քաղաքացիների ազգանունը, անունը պետք է գրված լինի լրիվ` նրանց բնակավայրի նշմամբ, իսկ իրավաբանական անձանց անվանումը (ֆիրմայի անվանումը)` առանց կրճատումների և գտնվելու վայրի ճիշտ նշմամբ:
Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 3 ցանկում:
Սահմանված պահանջներին մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է նշում և տրանսպորտային միջոցները տնօրինողներին զգուշացվում է դրանց անհապաղ վերացման մասին, որի համար վերջիններս ստորագրում են արատորոշման քարտում:
Տեխնիկական զննության կտրոնի չտրամադրման համար հիմք ծառայող` սահմանված պահանջներին չհամապատասխանող մնացած պարամետրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:
Նախորդ զննության պահից 20 օր հետո տրանսպորտային միջոցը կրկնակի զննության ներկայացվելու դեպքում` տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է սույն կարգով նախատեսված ամբողջ ծավալով:
Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համակարգի ներդրման առաջին և երկրորդ տարիների տեխնիկական զննությունների ժամանակ տեխնիկական զննության կտրոնները տրվում են` հաշվի առնելով միայն տեխնիկական արատորոշման միջոցների կողմից արձանագրվող և համակարգչին փոխանցվող տվյալները։
Երբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների համարների դաջվածքներում կամ հաշվառման փաստաթղթերում հայտնաբերվում են ակնհայտ կեղծիքների փաստեր` տեխնիկական զննության կայանի հսկիչը դրա մասին անհապաղ տեղեկացնում է տեխնիկական զննության կայանի ղեկավարին, իսկ վերջինս էլ հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Սույն կարգին համապատասխան կազմված արատորոշման քարտերը չեն կարող հանվել համակարգչի հիշողությունից:
Տեխնիկական զննություն անցնելու փաստը հաստատվելու և սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում և 10-րդ կետում նշված դրույթների կատարման դեպքում ձևակերպվում և տրվում է տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակ: Այս դեպքում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի զննություն չի կատարվում, և հաջորդ տեխնիկական զննության ներկայացման ժամկետը չի փոխվում: Տեխնիկական զննության կտրոնի «Հատուկ նշումներ» տողում կատարվում է «Կրկնօրինակ» նշումը:
Տեխնիկական զննության կտրոնի կրկնօրինակը տիրապետողին տրվում է դրա համար սահմանված չափով վճարման կատարումից հետո, որը չի կարող գերազանցել կտրոնի տպագրման արժեքի կրկնապատիկը:
Տեխնիկական զննություն անցնելու փաստը չհաստատվելու դեպքում, այն կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
Տեխնիկական զննության կայանների համակարգչային ցանցից կարող է օգտվել Ճանապարհային ոստիկանությունը, որն օրենքով սահմանված դեպքերում կարող է ստուգել տեխնիկական զննության ընթացքը՝ հետախուզման մեջ գտնվող` որոնվող անձանց, տրանսպորտային միջոցների, դրանց ագրեգատների հայտնաբերման նպատակով:
Տրանսպորտային միջոցների առկայության ու դրանց տեխնիկական վիճակի տվյալների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգչային ցանցին փոխանցվում են միայն տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի, այն տիրապետողի մասին արատորոշման քարտում լրացված տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկություններն ու տրանսպորտային միջոցին հատկացված տեխնիկական զննության կտրոնի համարը, ինչպես նաև հաջորդ տեխնիկական զննության անցկացման ժամկետը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ց Ա Ն Կ N 1
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ
Ց Ա Ն Կ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
| NN ը/կ |
Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները | Դիրքը` ըստ արատ-որոշման քարտի |
| Արգելակային համակարգ | ||
| 1. | Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և կայունության ստուգում, այդ թվում` 1) բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում 2) անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում 3) կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում 4) բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում 5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում |
101 103 102 111 113 |
| 2. | Ճանապարհային փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման արդյունավետության և կայունության ստուգում
այդ թվում` 1) արգելակման ճանապարհի երկարության չափում 2) կայունացված դանդաղեցման մեծության չափում 3) արգելակման ժամանակ շարժման ուղղությունից տրանսպորտային միջոցի գծային շեղման առկայության ստուգում 4) թեքության վրա կայանման արգելակային համակարգը պահելու ունակության ստուգում 5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում |
104 105 112 106 113 |
| 3. | Պնևմատիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում | 107 |
| 4. | Հիդրավլիկ արգելակային շարժաբերի հերմետիկության ստուգում | 108 |
| 5. | Ազդանշանման համակարգի և ճնշաչափի աշխատունակության ստուգում | 109 |
| 6. | Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում | 113 |
| 7. | Տրանսպորտային միջոցի կառուցվածքին արգելակային համակարգի և դրա տարրերի համապատասխանության ստուգում | 114 |
| Ղեկային կառավարում | ||
| 1. | Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում | 201 |
| 2. | Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում | 202 |
| 3. | Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում | 203 |
| 4. | Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում | 204 |
| Արտաքին լուսավորման սարքեր | ||
| 1. | Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի, տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում, այդ թվում` 1) հեռահար և մոտակա լույսի լապտերների 2) առջևի և հետևի հակամառախուղային լապտերների 3) արգելակման ազդանշանների 4) եզրաչափային լույսերի 5) շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների 6) հետընթացի լույսերի 7) գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի 8) լուսային անդրադարձիչների 9) ավտոգնացքի նշանների 10) հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում |
301 302 303 304 305 307 306 308 309 301 |
| Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ | ||
| 1. | Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում, այդ թվում` 1) ապակեմաքրիչների 2) ապակելվացների |
401 402 |
| Անիվներ և դողեր | ||
| 1. | Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում, այդ թվում` 1) պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության 2) դողերի վնասվածքի առկայության 3) անիվների տեղակայման 4) անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի |
501 502 503 504 |
| Շարժիչը և դրա համակարգերը | ||
| 1. | Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի` CO, և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում | 601 |
| 2. | Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում | 602 |
| 3. | Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում | 603 |
| 4. | Չեզոքացուցիչների առկայության և սարքինության բանած գազերի արտածման համակարգի համալրվածության և այրվածքների, մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում | 604 |
| Կառուցվածքի այլ տարրեր | ||
| 1. | Պետական գրանցման համարանիշների տեղի համապատասխանությունը տեխնիկական պայմանների պահանջներին և ամրացման հուսալիության ստուգում | 701 |
| 2. | Տրանսպորտային մրջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը տեխնիկական անձնագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը | 702 |
| 3. | Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում | 703 |
| 4. | Ձայնային ազդանշանի աշխատունակության ստուգում | 704 |
| 5. | Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում | 705 |
| 6. | Վազքաչափի, պտուտաչափի և այլ չափիչ սարքերի սարքինության ստուգում | 706 |
| 7. | Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում | 707 |
| 8. | Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում | 708 |
| 9. | Դռների կողպեքների, կողերի փականների, ցիստեռնների բկանցքերի աշխատունակության ստուգում | 709 |
| 10. | Դռների կառավարման շարժաբերի աշխատունակության ստուգում | 710 |
| 11. | Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում | 711 |
| 12. | Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում | 712 |
| 13. | Հետին պաշտպանիչ սարքվածքի, ցեխապաշտպանիչ գոգնոցների ու ցայտապաշտպանիչների առկայության, դրանց ամրակապման և վիճակի ստուգում | 713 |
| 14. | Կցանքային հարմարանքի տեխնիկական վիճակի, սարքինության և տարրերի ամրակապման հուսալիության ստուգում | 714 |
| 15. | Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում | 715 |
| 16. | Հակահետգլորման հենակների առկայության ստուգում | 716 |
| 17. | Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում | 717 |
| 18. | Տեխնիկական նորմատիվների և ստանդարտների պահանջներին օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ ներկվածքի, հատուկ ձայնային և լուսային ազդանշանների համապատասխանության ստուգում | 718 |
| Այլ աշխատանքներ | ||
| 1. | Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում | 801 |
| 2. | Մեծ եզրաչափեր ունեցող և ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ ապահովիչ հարմարանքների, լրացուցիչ հայելիների տարբերիչ նշանների, առկայծող փարոսիկների առկայության ստուգում | 802 |
| 3. | Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների մոտ տարբերիչ նշանների և փոխադրման անվտանգության պահանջներով նախատեսված այլ սարքերի առկայության, դրանց աշխատունակության և ամրացման հուսալիության ստուգում | 803 |
| 4. | Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում | 804 |
| 5. | Հատուկ տրանսպորտային միջոցների կառուցվածքով և տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սարքավորումների առկայության, դրանց տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում | 805 |
Ց Ա Ն Կ N 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
| NN ը/կ |
Սարքավորման տեսակը | Տեխնիկական բնութագիրը | ||
| վերահսկվող (ստուգվող) պարամետրերը | չափման սահմանը | առավելա- գույն սխալանքը | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
| Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
| 1. | Հոլովակային ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 1000 կգ-ը | արգելակման ուժերը | 0-6.0 կՆ | 5 % |
| կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը | 300-700 Ն | 5 % | ||
| արգելակային համակարգի գործարկման ժամանակը | 0.4-2.0 վ | +/-0.03 վ | ||
| տրանսպորտային միջոցի զանգվածը | 600-4000 կգ | 2 % | ||
| 2. | Հոլովակային ստենդ` բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կգ-ը | արգելակման ուժերը | 0-40 ԿՆ | 5 % |
| կառավարման օրգանի վրա ընկնող ուժը | 300-700 Ն | 5 % | ||
| արգելակային համակարգի գործարկման ժամանակը | 0.4-2.0 վ | +/-0.03 վ | ||
| տրանսպորտային միջոցի զանգվածը | 1500-13000 կգ | 2 % | ||
| 3. | Ունիվերսալ հոլովակային ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար, որոնց սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կգ-ը (օգտագործվում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված ստենդների և 4-րդ կետում նշված սարքի փոխարեն) | արգելակման ուժերը | 0-40 ԿՆ | 5 % |
| կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը | 300-700 Ն | 5 % | ||
| արգելակային համակարգի գործարկման ժամանակը | 0.4-2.0 վ | +/-0.03 վ | ||
| տրանսպորտային միջոցի զանգվածը | 600-13000 կգ | 2 % | ||
| 4. | Ճանապարհային պայմաններում տրանսպորտային միջոցների արգելակային համակարգի ստուգման սարք (օգտագործվում է սույն ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հոլովակային ստենդների փոխարեն) | դանդաղեցումը և կայունացված դանդաղեցման հաշվարկը | 0.4-8 մ/վ2 | 4 % |
| արգելակման ճանապարհ | 9-30 մ | 5 % | ||
| արգելակային համակարգի գործարկման ժամանակը | 0.2-2 վ | +/-0.03 վ | ||
| կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը | 400-750 Ն | 5 % | ||
| տրանսպորտային միջոցի շարժման արագությունը | 2.6 կմ/ժ | +/-1 կմ/ժ | ||
| 5. | Դանդաղաչափիչ՝ տրանսպորտային միջոցի դանդաղեցման չափիչ (օգտագործվում է միայն օժանդակ արգելակման համակարգի ստուգման համար` սույն ցանկի 4-րդ կետում նշված սարքի բացակայության դեպքում) | օժանդակ արգելակման համակարգով տրանսպորտային միջոցի արգելակման ժամանակ կայունացված դանդաղեցումը | 0.4-1 մ/վ2 և ավտոմատ տարբեր արագու- թյուններ | 5 % |
| Ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
| 6. | Սարք` ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/Նժ) | ղեկանիվի շրջադարձի անկյունը | մինչև 25 աստիճան | +/-1 աստ. |
| ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ | մինչև 35 Ն | 1 % | ||
| 7. | Ձողակարկին | գծային չափերի չափում | 0.5-100 մմ | +/- 0.05 մմ |
| Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
| 8. | Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար | լուսաստվերային սահման պարունակող հարթության թեքվածքը | 30'-150' | 0.5 % |
| լուսային փնջի առանցքի հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից | մինչև 5 | 0.5 % | ||
| Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
| 9. | Դողերի ճնշաչափերի հավաքածու | սեղմված օդի ճնշումը | մինչև 1 ՄՊա (10 կգ/սմ2) | +/- 0.01 ՄՊա |
| 10. | Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ | պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրությունը | 0.5-3.0 մմ | +/-0.1 մմ |
| Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
||||
| 11. | Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար) | ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը | մինչև 5 % | 5 % |
| ածխաջրածինների (CH) պարունակությունը | 500-4000 մլն-1 | 5 % | ||
| ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը | 500-3500 րոպե-1 | 2.5 % | ||
| 12. | Ծխաչափ (սարք` դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար (օգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզատորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն) | լուսային հոսքի թուլացման իրական ցուցանիշը | 0.2-2մ-1 | 2.5 % |
| լուսային հոսքի թուլացման գործակիցը | 5-80 % | 2.5 % | ||
| ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը | 500-8000 րոպե-1 | 1 % | ||
| տվյալները համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի | համապատաս- խանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի | համապատաս-խանաբար` ըստ սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերի | ||
| 13. | Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար | օդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունակությունը | մինչև 20 % | 2 % |
| Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները |
||||
| 14. | Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար | երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը | 100 մմ | |
| հարթակների տեղաշարժի առավելագույն ճիգը. ոչ պակաս` թեթև մարդատար ավտոմոբիլների համար բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների համար | 11 ԿՆ 30 ԿՆ |
|||
| Պարտադիր գարաժային սարքավորումներ | ||||
| 15. | Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով | արտադրողականությունը | 1 մ3 /րոպե | - |
| վերջնական ճնշումը | մինչև 1 ՄՊա (10 կգ/սմ2 ) | |||
| 16. | Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ | - | - | - |
| Համակարգչային տեխնիկա | ||||
| 17. | Համակարգիչ` լազերային տպիչով | տակտային հաճախականություն | 1000 ՄՀց և ավելի | - |
| գործարարական հիշողության ծավալը | 128 ՄԲ և ավելի | |||
Ձև N 1
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ
Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________
Գտնվելու վայրը ________________________ , պետական գրանցման N __________
Տեխնիկական զննության ամսաթիվը _____ _____________________________ 200 թ.
Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)
Մակնիշը ________________________ , թողարկման տարեթիվը _______________
Համարանիշը _____________________ , թափք N _________________________
Շարժիչը ___________________________ , հենասահքը ___________________
Նույնականացման (VIN) համարը ________________________________________
Պետական գրանցման փաստաթուղթը ____________, սերիան _______ , համարը ______
Գրանցված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության
_________________________ բաժանմունքում:
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորման
ակտի N __________________ , տրված _____ __________________ 200 թ.
| Արգելակային համակարգ 100 | բանվոր. արգելակ. տես. արգելակ. ուժը | 101 | կայան.արգելակ. տես. արգելակ. ուժ | 102 | անիվների արգելակ. ուժերի անհավ. | 103 | արգելակային ճանապարհը | 104 | |
| Կայունացված դանդաղեցումը | 105 | թեքության վրա կայանման արգելակ | 106 | պնևմատիկ արգելաշարժաբերի հերմ. | 107 | հիդրավլիկ արգելակ.շարժաբերի հերմետ. | 108 | ազդանշանման ճնշաչափը | 109 |
| Բանվոր. արգելակ. գործարկմամ ժամ. | 110 | արգելակման ժամանակ գծային շեղում | 111 | օժանդակ արգելակ. համակարգ | 112 | արգելակ. տարրերի վիճակը | 113 | արգելակ. տարրերի համապատ. | 114 |
| Ղեկային կառավարում 200 | ղեկանիվի գումարային խաղը | 201 | դետալների տեղաշարժ խաղ, սևեռում | 202 | ղեկային ուժեղարարի | 203 | ղեկային կառավար. արրերի վիճակը | 204 | |
| Արտաքին լուսավորման սարքեր 300 | հեռահար, մոտակա լույսի լապտերներ | 301 | հակամառախուղ. լապտերներ | 302 | արգելակման ազդանշաններ | 303 | եզրաչափային լույսեր | 304 | |
| Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար. | 305 | Համարանիշի լուսավոր. լապտեր | 306 | հետընթացի լույսեր | 307 | լուսային անդրա- դարձիչներ | 308 | ավտոգնացքի նշաններ | 309 |
| Հողմապակու մաքրիչներ, լվացներ 400 | ապակեմաքրիչներ | 401 | ապակելվացներ | 402 | |||||
| Անիվներ և դողեր 500 | պահպանաշերտի նախշանկար | 501 | դողերի վնասվածք | 502 | դողերի տեղակայումը | 503 | անվահեծեր և սկավառակներ | 504 | |
| Շարժիչը և դրա համակարգերը 600 | CO-ի և CH-ի պարունակությունը | 601 | դիզել. շարժիչի ծխայնությունը | 602 | սնման համակարգը | 603 | արտածման համակարգը | 604 | |
| Կառուցվածքի այլ տարրեր 700 | գրանցման համարանիշերը | 701 | տրանսպորտ. մրջոց. մակնիշավորում | 702 | հետին տեսանելիության հայելիներ | 703 | ձայնային ազդանշանը | 704 | |
| Ապակիների տեսանելի թափանցիկ. | 705 | վազքաչափ, պտու-տաչափ, այլ սարք | 706 | կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր | 707 | վարորդի նստարանի մեխանիզմ | 708 | կողպեք-փական` ցիստեռնների | 709 |
| Դռների կառավարման շարժաբերը | 710 | վթարային ելքը | 711 | ապակե տաքացուց. և փչահար սարք | 712 | ցեխապաշտպանիչ գոգնոցներ | 713 | կցանքային հարմարանք | 714 |
| Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան | 715 | հակահետգլորման հենակներ | 716 | անվտանգության գոտիներ |
717 | գունագրաֆիկ ներկազդանշաններ | 718 | ||
| Կառուցվածքի փոփոխություն | 801 | մեծ եզրաչափերով և ծանրաքաշ բեռ | 802 | վտանգավոր բեռ | 803 | մասնագիտացված տրանսպորտ | 804 | հատուկ տրանս-պորտային միջոց | 805 |
Դիտողություններ ստուգման ժամանակ հայտնաբերված անսարքությունների մասին եւ լրացուցիչ տեղեկություններ
Հատկացվել է N_________________ տեխնիկական զննության կտրոնը:
Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչ ______________ ______________________ (ստորագրությունը)(անունը, ազգանունը, հայրանունը)
Կ.Տ.
Տրանսպորտային միջոցը տնօրինող _______________ _________________________ (ստորագրությունը)(անունը, ազգանունը, հայրանունը)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեխնիկական զննության կայանի անվանումը ________________________________
| NN ը/կ | Ամսաթիվը | Տրանսպորտային միջոցի` | Բնապահպանական վճարի` | ||||
| մակնիշը, մոդելը, մոդիֆիկացիան |
պետհա-մարանիշը | թողարկման տարեթիվը | սեփականատիրոջ անվանումը (ՀՎՀՀ) | անդորրագրի համարը և տալու ամսաթիվը | վճարված գումարը (դրամ) | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |