Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի և 18-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 955-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ
1)գլխավոր ճանապարհ` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2, 2.3.3` «Երկրորդական ճանապարհի հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվողին հավասարազոր չի դարձնում.
2) երթևեկության առավելություն` երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ` նախընտրած ուղղությամբ առաջնահերթ երթևեկելու իրավունք.
3) զիջել ճանապարհը (չստեղծել խոչընդոտ)` ճանապարհային երթևեկության մասնակցին ուղղված պահանջ, ըստ որի նա չպետք է սկսի, վերսկսի կամ շարունակի երթևեկությունը, փոխի շարժման ուղղությունը կամ որևէ այլ ձևով խոչընդոտ ստեղծի, եթե դա պարտադրում է երթևեկության առավելություն ունեցող մասնակիցներին փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը.
4) կազմակերպված տրանuպորտային շարաuյուն` մշտապեu միացված լապտերներով, միևնույն երթևեկության գոտիով անմիջապեu իրար հետևից ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանuպորտային միջոցների խումբ, որն առջևից ուղեկցվում է կապույտ և կարմիր առկայծող փարոuիկները միացրած տրանuպորտային միջոցով.
5) երթևեկության սկիզբ` կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը` կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա.
6) մանևրում` վերադասավորում, շարժման ուղղության փոփոխություն (շրջադարձ կամ հետադարձ) կամ կանգառ կատարելը.
7) վերադասավորում` զբաղեցրած երթևեկության գոտուց կամ գծանշված երթևեկության գոտու սահմաններում զբաղեցրած շարքից, երթևեկության սկզբնական ուղղությունը պահպանելով, դուրս գալը.
8) շարժման ուղղության փոփոխություն` շրջադարձ կամ հետադարձ կատարելը.
9) շրջադարձ` տրանսպորտային միջոցի` այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևր.
10) հետադարձ` տրանսպորտային միջոցի շարժման ուղղությունը հանդիպակաց ուղղությամբ փոխելու նպատակով իրականացվող մանևր.
11) վազանց՝ շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:
(3-րդ կետը խմբ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը.
2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքի) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.
4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.
5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը.
6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:
1) ձեռքը բարձրացված է վեր` տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը բոլոր ուղղություններով արգելված է` բացառությամբ կանոնների 19-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված են`
ա. ձախ և աջ կողմերից երթևեկությունը թույլատրված է տրամվային` ուղիղ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` ուղիղ և աջ: Հետիոտներին թույլատրվում է հատել երթևեկելի մասը կարգավորողի աջ և ձախ կողմերից,
բ. թիկունքից և կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունն արգելված է.
3) աջ ձեռքը պարզված է առաջ`
ա. ձախ կողմից տրամվայի երթևեկությունը թույլատրված է դեպի ձախ, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցներին` բոլոր ուղղություններով,
բ. կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներին թույլատրված է երթևեկել միայն դեպի աջ,
գ. թիկունքից և աջ կողմից բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է,
դ. հետիոտներին թույլատրվում է երթևեկելի մասը հատել կարգավորողի թիկունքի կողմով:
1) մինչև խաչմերուկը` հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.
2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան.
3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:
(18-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա):
Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:
(25-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
(26-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
(28-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
(30-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
(31-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
(36-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.
2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից:
Երթևեկելի մասին համընթաց ուղղության ձախ կողմում, նույն հարթության վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
(56-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
(57-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
(61-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
(64-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).
2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` միջքաղաքային ավտոբուսներին, միկրոավտոբուսներին ու մոտոցիկլներին` բոլոր ճանապարհներին.
3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներին, կցորդ քարշակող թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):
1) 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլներին և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցներին.
2) 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` տրանսպորտային միջոցներ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցներին:
(71-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
1) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.
2) գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.
3) մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս` գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը.
4) առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.
5) կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:
1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:
(73-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
(74-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.
5) թունելներում և ճանապարհի նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
(77-րդ կետը խմբ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):
(79-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) տրամվայի գծերի վրա, ինչպես նաև անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի միջև տարածությունը 3 մ պակաս է.
4) հետիոտնային անցումների վրա և մինչև 5 մ դրանցից առաջ.
5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ` բացառությամբ ուղևորների նստելու կամ իջնելու հետ կապված կանգառի դեպքերի, եթե դա չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների երթևեկությանը.
8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ կխոչընդոտի մյուս տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը:
(84-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
1) կանգառն արգելված վայրում.
2) մայթերին` բացառությամբ կայանման ձևին համապատասխան ցուցանակի առկայության դեպքերի.
3) բնակավայրերից դուրս` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ» և 2.3.2-2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում» նշաններով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.
4) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:
Կարգավորվող խաչմերուկներ
Չկարգավորվող խաչմերուկներ
1) անհապաղ իջեցնի ուղևորներին և միջոցներ ձեռնարկի գծանցն ազատելու համար.
2) հնարավորության դեպքում գծի երկայնքով երկու մարդ ուղարկի գծանցի ամեն մի կողմը 1000 մ հեռավորության վրա (եթե մեկին, ապա վատ տեսանելիության կողմը)` նրանց բացատրելով մոտեցող գնացքի մեքենավարին կանգառի ազդանշան տալու կանոնները.
3) մնա տրանսպորտային միջոցի մոտ և տա ընդհանուր տագնապի ազդանշան։
Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետևից տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով).
4) գնացք երևալու դեպքում վազի ընդառաջ` տալով կանգառի (տագնապի) ազդանշան:
1) փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (լուսացույցի ազդանշանից անկախ).
2) լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում (ուղեփակոցի առկայությունից և դիրքից անկախ).
3) եթե գծանցից հետո առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել գծանցի վրա.
4) եթե տեսանելիության սահմաններում գծանցին մոտենում է գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ).
5) գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքում.
Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիսանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
1) հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` շրջանցել գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները.
2) ինքնակամ բացել ուղեփակոցը.
3) գծանցով փոխադրել ոչ տրանսպորտային վիճակում գտնվող գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ.
4) առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ, և քարշակել տրակտորային տափաններ:
1) հետիոտների երթևեկությունը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.
5) հետադարձը և մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.
6) հետընթացը.
7) ուսումնական վարումը:
(116-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) ուսումնական վարումը.
2) միջանցիկ երթևեկությունը.
3) կայանելը` աշխատող շարժիչով.
4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:
1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.
2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.
3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:
(128-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
1) օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.
2) անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.
3) լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 133-րդ կետում նախատեսված դեպքերում:
1) մոտոցիկլների և մոպեդների վրա.
2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.
3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.
5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.
6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):
1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.
2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
1) երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.
2) առանց կողային կցորդի մոտոցիկլներով, ինչպես նաև դրանց.
3) մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով.
4) այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.
5) այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).
6) այն տրանսպորտային միջոցի, որի արգելակային համակարգը չի գործում և դրա փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով։
(143-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
1) ավտոմոբիլի (բացի կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.
2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ կանոնների 155-րդ կետով նախատեսված դեպքերի).
2) մոտոցիկլի հետևի նստատեղին.
3) թեթև մարդատար ավտոմոբիլի`
ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,
բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:
(162-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին՝ ավտոգնացքի կազմում.
3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են՝
ա. ըստ լայնության՝ 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար 2,6 մ),
բ. ըստ երկարության՝ 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)՝ 20 մ,
գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)՝ 4 մ:
(163-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
1) սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
2) դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.
3) ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.
4) զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
1) հորիզոնական.
2) ուղղաձիգ:
1) մշտական.
2) ժամանակավոր:
Մշտական գծանշումը սպիտակ գույնի է (բացի 1.4, 1.10 և 1.17 գծանշումներից, որոնք դեղին են), իսկ ժամանակավորը` նարնջագույն:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Ն Շ Ա Ն Ն Ե Ր
1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ
Նախազգուշացնող նշանները վարորդներին տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ: Դրանք են`
1.1. «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
1.2. «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
1.3.1. «Միագիծ երկաթուղի», 1.3.2. «Բազմագիծ երկաթուղի». ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` 1.3.1` մեկ ուղիով, 1.3.2` երկու և ավելի ուղիներով.
1.4.1.-1.4.6. «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.5. «Հատում տրամվայի գծի հետ».
1.6. «Հավասարազոր ճանապարհների հատում».
1.7. «Հատում շրջանաձև երթևեկության հետ».
1.8. «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
1.9. «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
1.10. «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
1.11.1, 1.11.2. «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ.
1.12.1, 1.12.2. «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ.
1.13. «Կտրուկ վայրէջք».
1.14. «Կտրուկ վերելք».
1.15. «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված:
1.16. «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
1.17. «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
1.18. «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
1.19. «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
1.20.1. - 1.20.3. «Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից.
1.21. «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
1.22. «Հետիոտնային անցում». 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1 - 1.14.2 գծանշմամբ նշված հետիոտնային անցում.
1.23. «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
1.24. «Հատում հեծանվային արահետի հետ».
1.25. «Ճանապարհային աշխատանքներ».
1.26. «Անասունների քշում».
1.27. «Վայրի կենդանիներ».
1.28. «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
1.29. «Կողային քամի».
1.30. «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
1.31. «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
1.32. «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
1.33. «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
1.34.1, 1.34.2. «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.3. «Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.
1.35. «Հատում ձյունագնացների համար ճանապարհի հետ»:
1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա:
1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:
1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են:
1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա:
1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում:
1.35 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր:
2. ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը: Դրանք են`
2.1. «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում.
2.2. «Գլխավոր ճանապարհի վերջ».
2.3.1. «Հատում երկրորդական ճանապարհի հետ».
2.3.2 - 2.3.7. «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից.
2.4. «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.
2.5. «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.
2.6. «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է զիջի ճանապարհի նեղ հատված հանդիպակաց կողմից մուտք գործած կամ դրան մոտեցող հանդիպակաց տրանսպորտային միջոցներին.
2.7. «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
3. ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ
Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ: Դրանք են`
3.1. «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
3.2. «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
3.3. «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».
3.4. «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
3.5. «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».
3.6. «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
3.7. «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
3.8. «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
3.9. «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
3.10. «Հետիոտների երթևեկությունն արգելվում է».
3.11. «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.
3.12. «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.
3.13. «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.14. «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.15. «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.16. «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
3.17.1. «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.
3.17.2. «Վտանգ». արգելվում է, առանց բացառության, բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ.
3.17.3. «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.
3.18.1. «Աջ շրջադարձն արգելվում է».
3.18.2. «Ձախ շրջադարձն արգելվում է».
3.19. «Հետադարձն արգելվում է».
3.20. «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը.
3.21. «Վազանցի արգելման գոտու վերջ».
3.22. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.
3.23. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».
3.24. «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
3.25. «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
3.26. «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
3.27. «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
3.28. «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
3.29. «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».
3.30. «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.
3.31. «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.
3.32. «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
3.33. «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).
3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նշանների ազդեցությունը չի տարածվում`
3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.
3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.
3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:
Նշանների ազդեցությունը տարածվում է`
3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.
3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը:
Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել`
3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.
3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.
3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ.
3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով.
3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:
(Գլուխը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
4. ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ
Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների համար նախատեսում են շարժման ուղղությունները: Դրանք են`
4.1.1` «Երթևեկությունն ուղիղ», 4.1.2` «Երթևեկությունը դեպի աջ», 4.1.3` «Երթևեկությունը դեպի ձախ», 4.1.4` «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ», 4.1.5` «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ», 4.1.6` «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ». թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով: Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով).
4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:
Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ.
4.2.1` «Արգելքի շրջանցումն աջից», 4.2.2` «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.
4.2.3. «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից:
4.3. «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.
4.4. «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.
4.5. «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների երթևեկությունը.
4.6. «Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.
4.7. «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
4.8. «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ` 4.8.1` դեպի ուղիղ , 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ.
4.9. «Ճանապարհ ձյունագնացների համար». թույլատրվում է երթևեկել նաև ձյունագնացներով: Կիրառվում է որպես ժամանակավոր նշան:
5. ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ
Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Դրանք են`
5.1. «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.2. «Ավտոմայրուղու վերջ».
5.3. «Ճանապարհ ավտոմոբիլների համար». ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլների երթևեկության համար.
5.4. «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ».
5.5. «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ.
5.6. «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ».
5.7.1, 5.7.2. «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս.
5.8. «Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի.
5.9. «Դարձափոխային երթևեկության վերջ».
5.10. «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ».
5.11. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ.
5.12. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ».
5.13.1, 5.13.2. «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ».
5.14. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.
5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով:
5.15.2. «Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:
Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1 նշանի ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.8.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս.
5.15.3. «Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտում.
5.15.4. «Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է.
5.15.5. «Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը.
5.15.6. «Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը.
5.15.7. «Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող են կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին.
5.15.8. «Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները.
5.16. «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ».
5.17. «Տրամվայի կանգառի տեղ».
5.18. «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ».
5.19.1, 5.19.2. «Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ:
5.20. «Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա.
5.21. «Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների` բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.22. «Բնակելի գոտու վերջ».
5.23.1, 5.23.2. «Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.24.1, 5.24.2. «Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.25. «Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.26. «Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը.
5.27. «Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.28. «Կայանման սահմանափակումով գոտու վերջ».
5.29. «Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը).
5.30. «Կարգավորվող կայանման գոտու վերջ».
5.31. «Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը).
5.32. «Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ».
5.33. «Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների երթևեկության համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.34. «Հետիոտնային գոտու վերջ»։
6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:
6.1. «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.
6.2. «Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:
Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ.
6.3.1. «Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է.
6.3.2. «Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.
6.4. «Կայանման տեղ».
6.5. «Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.
6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում».
6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում».
6.8.1 - 6.8.3. «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.
6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: 6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: 6.9.1 նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: 6.9.1 նշանը կիրառվում է նաև 3.11 - 3.15 արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
6.9.3. «Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում շարժման երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.
6.10.1. «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2. «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.
6.11. «Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).
6.12. «Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).
6.13. «Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).
6.14.1, 6.14.2. «Երթուղու համարը». 6.14.1` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.
6.15.1 - 6.15.3. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է.
6.16. «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.
6.17. «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.
6.18.1 - 6.18.3. «Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն.
6.19.1, 6.19.2. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն:
Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով:
Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում:
7. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին: Դրանք են`
7.1. «Առաջին բժշկական օգնության կետ».
7.2. «Հիվանդանոց».
7.3. «Ավտոլցավորման կայան».
7.4. «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում».
7.5. «Ավտոմոբիլների լվացում».
7.6. «Հեռախոս».
7.7. «Սննդի կետ».
7.8. «Խմելու ջուր».
7.9. «Հյուրանոց կամ մոթել».
7.10. «Հանգրվան».
7.11. «Հանգստի վայր».
7.12. «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ».
7.13. «Ոստիկանություն».
7.14. «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ».
7.15. «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի». ճանապարհի հատված, որտեղ իրականացվում է նշանի վրա նշված հաճախականության հաղորդումների ընդունում.
7.16. «Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի». ճանապարհի հատված, որտեղ գործում է վթարային ծառայությունների հետ ռադիոկապի համակարգ` նշանի վրա նշված քաղաքացիական հաճախականությամբ.
7.17. «Լողավազան կամ լողափ».
7.18. «Զուգարան»:
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)
Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`
8.1.1. «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
8.1.2. «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը.
8.1.3, 8.1.4. «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
8.2.1. «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
8.2.2 - 8.2.6. «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`
1) 8.2.2` 3.27` «Կանգառն արգելված է», 3.28` «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին.
2) 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը.
3) 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին.
4) 8.2.5, 7.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում.
8.3.1 - 8.3.3. «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.
8.4.1 - 8.4.9. «Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`
1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա,
2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա,
3) 8.4.8` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.
8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 8.5.2. «Աշխատանքային օրեր», 8.5.3. «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
8.5.4, 8.5.5 - 8.5.7. «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 - 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է.
8.6.1 - 8.6.9. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`
1) 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար,
2) 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար.
8.7. «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.
8.8. «Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.
8.9. «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.
8.10. «Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.
8.11. «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.
8.12. «Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
8.13. «Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
8.14. «Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.
8.15. «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.
8.16. «Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.
8.17. «Հաշմանդամներ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով.
8.18. «Բացի հաշմանդամներից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.
8.19. «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։
Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ.
8.20.1, 8.20.2. «Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.
8.21.1 - 8.21.3. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը». Կիրառվում են 6.4 նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցի կայանման տեղը.
8.22.1 - 8.22.3. «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը:
Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին:
Ձև N 2
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Գ Ծ Ա Ն Շ ՈՒ Մ Ն Ե Ր
I. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ
1.1` հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.
1.2.1` հոծ գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը.
1.2.2` ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երկու գոտի ունեցող ճանապարհների երթևեկելի մասի եզրը (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երկու անգամ փոքր է դրանց միջև եղած տարածությունից).
1.3` չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.
1.4՝ դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին.
1.5` բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.
1.6` «մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).
1.7` ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).
1.8` ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը` խաչմերուկներում, ճանապարհների տարբեր մակարդակների հատումներում, ավտոբուսների կանգառի կետերի վայրերում և այլն.
1.9` ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.
1.10` ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելված է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերևույթին.
1.11` բաժանում է հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց, ինչպես նաև ցույց է տալիս հետադարձի, կայանման հրապարակների մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.
1.12` «Կանգ-գիծ»` ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում.
1.13` ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.
1.14.1, 1.14.2` «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների երթևեկության ուղղությունը.
1.15` ցույց է տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.
1.16.1 - 1.16.3` տրանսպորտային հոսքերի բաժանման կամ միացման տեղերում ցույց են տալիս ուղղորդ կղզյակները.
1.17` դեղին գծանշում, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.
1.18` ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.
1.19` նախազգուշացնում է երթևեկելի մասի նեղացման տեղին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է) կամ հանդիպակաց տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին: Առաջին դեպքում 1.19 գծանշումը կարող է կիրառվել 1.20.1 - 1.20.3` «Ճանապարհի նեղացում» նշանների հետ.
1.20` նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին.
1.21` «STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի հետ.
1.22` ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.
1.23` ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.
1.24.1 - 1.24.3` կրկնօրինակում են համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17՝ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.
1.25` ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.
1.1, 1.2.1 և 1.3 գծերը հատելն արգելվում է.
1.2.1 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում.
1.2.2, 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:
Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ:
Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.
1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:
(Գլուխը լրաց., խմբ., փոփ. 20.11.08 N 1373-Ն)
II. ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՈՒՄ
Նշում է (են)`
2.1.1 - 2.1.3` ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.
2.2` թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը.
2.3` բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.
2.4` ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն.
2.5` ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.
2.6` ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում.
2.7` վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները:
Ձև N 3
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
«Ավտոգնացք»` կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով.
«Արագության սահմանափակում»` երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 69-րդ և 71-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը` առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը` տրամագծի 1/10-ի չափով).
«Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»` արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում` ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը` 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը` 45 - 48 մմ).
«Երեխաների փոխադրում»` երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 1.23` «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը` առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով).
«Բութակներ»՝ բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով).
«Երկարաչափ տրանսպորտային միջոց»` բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը` ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 մմ):
Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ.
«Խուլ վարորդ»` խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում` գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը` 160 մմ, փոքր շրջաններինը` 40 մմ).
«Մեծ եզրաչափերով բեռ»` անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը` 400 x 400 մմ, զոլերի լայնությունը` 50 մմ).
«Վթարային կանգառ»` լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը` 40 - 50 մմ):
Կանոնների 23-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս.
«Վտանգավոր բեռ»` վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով` չափերը` 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը` սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը` 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ.
«Ուսումնական տրանսպորտային միջոց»` վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը` առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը` կողմի 1/10-ի չափով):
Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին:
Վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել նաև հետևյալ ճանաչման նշանները`
«Բժիշկ»` բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը` 140 մմ, շրջանի տրամագիծը` 125 մմ, խաչի գծիկի լայնությունը` 25 մմ, բարձրությունը` 90 մմ).
«Հաշմանդամ»` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում` 8.17` «Հաշմանդամներ» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը` 150 մմ):
(Ձևը փոփ., խմբ. 20.11.08 N 1373-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 955-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. Տրանսպորտային միջոցի արգելակային համակարգերի անսարքություններն ու պայմաններն են`
1) ճանապարհային կամ վահանակային (ստենդային) փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության ստանդարտով սահմանված նորմերը.
2) խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը.
3) չի գործում պնևմատիկ կամ պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը.
4) կայանման արգելակային համակարգն ստանդարտով սահմանված թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ:
(1-ին կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
2. Տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգերի անսարքություններն ու պայմաններն են`
1) ղեկային կառավարման համակարգի գումարային խաղացքը գերազանցում է հետևյալ ցուցանիշները՝
ա. 10 աստիճան՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և դրանց բազայի պատրաստված բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների մոտ,
բ. 20 աստիճան՝ ավտոբուսների մոտ,
գ. 25 աստիճան՝ բեռնատար ավտոմոբիլների մոտ:
2) առկա են մանրամասերի (դետալներ) ու հանգույցների կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր կամ պարուրակային միացումները ձգված կամ սահմանված ձևով սևեռված չեն, անսարք է ղեկասյունակի դիրքի սևեռիչ սարքավորումը.
3) անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված ղեկային կառավարման ուժեղարարը կամ մոտոցիկլների ղեկային հանդարտիչը:
(2-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
3. Տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերի անսարքություններն ու պայմաններն են`
1) արտաքին լուսային սարքերի թիվը, տեսակը, գույնը, դասավորվածությունը և աշխատանքի ռեժիմը չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի կառուցվածքի պահանջներին (արտադրությունից հանված տրանսպորտային միջոցների վրա թույլատրվում է այլ մակնիշների և մոդելների տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի տեղադրում).
2) լապտերների կարգավորումը չի համապատասխանում ստանդարտի պահանջներին.
3) սահմանված ռեժիմով չեն աշխատում կամ կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները.
4) լուսային սարքերի վրա բացակայում են լամպերը կամ ցրիչները, կամ օգտագործվում են տվյալ լուսային սարքի տեսակին չհամապատասխանող ցրիչներ կամ լամպեր.
5) առկայծող փարոսիկների տեղակայումը, ամրացման ձևերը և լուսային ազդանշանի տեսանելիությունը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին.
6) տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են՝
ա. առջևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հակամառախուղային լապտերներ, շրջադարձի ցուցիչներ և այլ լուսային սարքեր, բացի սպիտակ, դեղին կամ նարնջագույն գույների լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի սպիտակ գույնից (սույն ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի և ճանաչման նշանների վրա),
բ. հետևի մասում՝ ցանկացած գույնի լույսերով հետընթացի և հաշվառման համարանիշի լուսավորման լապտերիկներ, բացի սպիտակ գույնի լույսերից, ցանկացած գույնի լույսերով այլ լուսային սարքեր, բացի կարմիր, դեղին կամ նարնջագույն գույնի լույսերից, ցանկացած գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ, բացի կարմիր գույնից (սույն ցանկի 3-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրված հաշվառման համարանիշերի, տարբերիչ կամ ճանաչման նշանների վրա).
7) հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին:
(3-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
4. Տրանսպորտային միջոցի անիվների ու դողերի անսարքություններն ու պայմաններն են`
1) դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է`
ա. 2,0 մմ` ավտոբուսների համար,
բ. 1,6 մմ` թեթև մարդատար ավտոմոբիլների համար,
գ. 1,0 մմ` բեռնատար ավտոմոբիլների համար,
դ. 0,8 մմ` մոտոցիկլների և մոպեդների համար։
Կցորդների դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության նորմերը սահմանվում են քարշակող ավտոմոբիլների դողերի նորմերին համապատասխան.
2) դողերն ունեն հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ (անցքեր, կտրվածքներ, ճեղքվածքներ), ինչպես նաև հիմնակմախքի շերտաբաժանում, պահպանաշերտի և կողերի շերտատում.
3) անվահեցի կամ անվասկավառակի վրա առկա են ճաքեր, կամ բացակայում է դրանց ամրացման հեղույսներից (մանեկներից) թեկուզ մեկը կամ առկա են դրանց ամրացման անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ.
4) դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին.
5) տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են տարբեր չափերի, տարբեր կառուցվածքների, տարբեր մոդելների, պահպանաշերտի տարբեր նախշանկարներով, բութակավորված և չբութակավորված, ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն, նոր և վերականգնված դողեր.
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.11.08 N 1373-Ն)
(4-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 20.11.08 N 1373-Ն)
5. Տրանսպորտային միջոցի շարժիչի անսարքություններն ու պայմաններն են`
1) արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը գերազանցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ցուցանիշները.
2) խախտված է սնման համակարգի հերմետիկությունը.
3) անսարք է բանած գազերի արտածման համակարգը.
4) խախտված է հենատուփի (կարտեր) օդափոխության համակարգի հերմետիկությունը.
5) արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված մեծությունը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)
6. Տրանսպորտային միջոցի այլ անսարքություններն ու պայմաններն են`
1) ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով, կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները.
2) հետին տեսանելիության հայելիների քանակը, դասավորվածությունը և դասը չեն համապատասխանում ստանդարտի պահանջներին, բացակայում են տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակիները.
3) չի աշխատում ձայնային ազդանշանի սարքը կամ այն, կամ տրվող ազդանշանը չեն համապատասխանում ստանդարտին.
4) տեղադրված են երթևեկության մասնակիցներին վնասվածքներ հասցնելու վտանգ պարունակող կամ վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ.
5) տրանսպորտային միջոցի՝
ա. ապակիների (այդ թվում՝ արտաքին թաղանթապատում ունեցող) լուսաթափանցելիությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին,
բ. առջևի դիտապակին կամ առջևի կողային ապակիները վարագուրապատված են,
գ. հետևի դիտապակին կամ հետևի կողային ապակիները վարագուրապատված են և բացակայում են հետին տեսանելիության 2 կողային հայելիները.
6) չեն աշխատում տրանսպորտային միջոցների կառուցվածքով նախատեսված` թափքի կամ խցիկի դռների կամ շարժիչի ծածկոցի փականները, ցիստեռնների բկանցքների և բեռնատար հարթակների կողերի փականները, վառելիքի բաքերի խցանները, վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, ավտոբուսի դռների վթարային բացիչները և կանգառ կատարելու պահանջի ազդանշանը, ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, վթարային ելքերը և դրանք գործողության մեջ դնող հարմարանքները, դռների կառավարման հաղորդակը, արագաչափը, պտուտագրիչը, հակաառևանգման և ապակիների տաքացման ու փչահարման սարքերը.
7) բացակայում են կառուցվածքով նախատեսված հետին պաշտպանիչ հարմարանքը, ցեխապաշտպան գոգնոցները և ցայտապաշտպանիչները.
8) անսարք են քարշակի կամ կցորդային մասի քարշակցման կամ հենակցման հարմարանքները, ինչպես նաև բացակայում կամ անսարք են կառուցվածքով նախատեսված ապահովիչ մետաղաճոպանները (շղթաներ): Մոտոցիկլի և կողային կցորդի շրջանակների միացումներում առկա է խաղացք.
9) բացակայում են`
ա. բժշկական դեղատուփը, կրակմարիչը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` ավտոբուսներում, թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներում ու անվավոր տրակտորներում,
բ. երկուսից ոչ պակաս հակագլորման հենակներ` համապատասխանաբար 3,5 տոննա և 5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներում և ավտոբուսներում,
գ. բժշկական դեղատուփը, վթարային կանգառի նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կողային կցորդով մոտոցիկլներում:
Ավտոբուսում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, մեկը` վարորդի խցիկում, մյուսը` սրահում, իսկ մնացած նշված տրանսպորտային միջոցներում` դյուրահաս տեղերում:
Բժշկական դեղատուփում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը.
10) տրանսպորտային միջոցները, բացառությամբ սահմանված կարգով նախատեսված դեպքերի, կահավորված են առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով, կամ դրանց թափքերի վրա պատկերված են գունագծապատկերներ և գրառումներ (տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին և դրանց վրա տեղադրվող առկայծող փարոսիկներին ու հատուկ ձայնային ազդանշաններին ներկայացվող պահանջները սահմանվում են ստանդարտով, իսկ այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել դրանցով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).
11) բացակայում են կամ չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված նստատեղերի գլխակալները կամ անվտանգության ամրագոտիները, կամ անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ.
12) մոտոցիկլների և մոպեդների վրա բացակայում են կառուցվածքով նախատեսված ոտնատեղերը, թամբի վրայի ուղևորի համար լայնակի բռնատեղը, իսկ մոտոցիկլների վրա` նաև անվտանգության աղեղները.
13) չեն աշխատում պահեստային անիվի բռնիչը, բարձրացման-իջեցման մեխանիզմը կամ կարապիկը.
14) կիսակցորդի վրա բացակայում են կամ անսարք են հենարանային սարքավորումը, հենակների տրանսպորտային վիճակի սևեռիչը, հենակների բարձրացման-իջեցման մեխանիզմը.
15) խախտված է շարժիչի, փոխանցման տուփի, պտույտափոխանցիչի, հետին կամրջակի, կցորդման, ակումուլյատորային մարտկոցի, օդի հովացման և լավորակման համակարգի և տրանսպորտային միջոցի վրա լրացուցիչ տեղադրված հիդրավլիկ սարքավորումների միացումների կամ կիպարարների հերմետիկությունը.
16) գազաբալոնային սնման համակարգով կահավորված ավտոմոբիլների գազաբալոնների արտաքին մակերեսին նշված տեխնիկական պարամետրերը չեն համապատասխանում տեխնիկական անձնագրում նշված տվյալներին, բացակայում են վերջին և պլանավորված փորձարկումների ամսաթվերը.
17) առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության` տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված են փոփոխություններ (վերասարքավորումներ).
18) հաշվառման համարանիշերի թվերը և տառերը (բացի երկրի ճանաչման նշանից) չեն կրկնվում բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդներից) և ավտոբուսների թափքի հետնապատին (կրկնվող թվերի բարձրությունը պետք է լինի առնվազն 300 մմ, լայնությունը` առնվազն 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափերը պետք է կազմեն թվերի չափերի 2/3-ը).
19) մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան կամ կահավորված չէ հետին դիտման լրացուցիչ հայելիով (սովորեցնողի համար) կամ կցորդման «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով.
20) անսարք է հեծանիվի ղեկը, արգելակը կամ ձայնային ազդանշանի սարքը, կամ այն առջևից կահավորված չէ սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից` կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից` նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով.
21) լծասայլը չունի կառուցվածքով նախատեսված կայանման սարքին արգելակ կամ հակագլորման հենակներ, առջևից կահավորված չէ երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), իսկ հետևից` երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերով:
(6-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 20.11.08 N 1373-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան