«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության
Անդամության կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության (այսահետ` Կացմակերպություն) անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ում 18 տարին լրացել է ընդունվելու պահին, եթե նա ընդունում է կազմակերպության կանոնադրաթյունը, իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանը և մուծում է անդամավճար:
Կազմակերպությանն անդամագրվողը պարտավոր է վճարել սույն կանոնակարգով սահմանված չափի մուտքավճար և անդամավճար:
Կազմակերպաթյան անդամներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ: Նրանք կարող են անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից, որի դեպքում նրանց չեն վերադարձվում մուտքավճարը և անդամավճարը:
Անդամության վկայականը կորցնելու դեպքում անդամն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Կազմակերպությանը, որից հետո նրան տրվում է նոր վկայական` գանձելով դրա պատրաստման արժեքը:
Կազմակերպության պատվավոր անդամներ կարող են լինել այն անձինք, ովքեր ակտիվ մասնակցում են կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացմանը, ունեն մեծ ներդրում կազմակերպության նպատակների իրականացման գործում և վայելում են առանձնահատուկ հարգանք կազմակերպաթյան անդամների կողմից:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Կազմակերպության անդամն իրավունք ունի`
- տեղեկություններ ստանալ կացմակերպության զործունեության մասին,
- ներկայացնել առաջարկություններ և ստանալ դրանց պատասխանները,
- ընտրել և ընտրվել կազմակերպության ընտրովի մարմիններում,
- ճանապարհային երթևեկության կանոնների, ՃՏՊ-ի, ճանապարհային երթևեկության կազմակերպման, վարչական օրենսդրության և կանոնադրական նպատակներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ ստանալ անհատույց իրավաբանական խորհրդատվություն,
- ստանալ անհատույց իրավաբանական օգնություն ՀՀ բոլոր ատյանների դատարաններում, պետական մարմիններում` իր օրինական շահերը պաշտպանելու նպատակով, որպես ճանապարհային երթևեկության մասնակից,
- Կազմակերպության ղեկավար մարմիններին տեղեկություններ հաղորդել պետավտոտեսուչների, ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված անօրինական գործողությունների մասին,
- կատարել նվիրատվություններ կամ հովանավորչական գործունեություն,
- մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող ակցիաներին, մրցույթներին և այլ միջոցառումներին:
Սույն կանոնակարգում թվարկված իրավունքները սպառիչ չեն, և Կազմակերպության անդամն ունի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կազմակերպության անդամը պարտավոր է.
- գործել Կազմակերպության կանոնադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան,
- մասնակցել կազմակերպության գործունեությանը,
- ժամանակին` սույն կանոնակարգին համապատասխան, մուծել տարեկան անդամավճարը,
- անձնական օրինակով նպաստել ճանապարհային երթևեկության ոլորտում օրինականության ամրապնդմանը:
Սույն կանոնակարգում թվարկված պարտականությունները սպառիչ չեն, և կազմակերպության անդամն ունի կանոնադրությունից բխող այլ պարտականություններ:
ՄՈՒՏՔԱՎՃԱՐ
Մուտքավճարի չափը սահմանվում Է 500 դրամ:
ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐ
Տարեկան անդամավճարի չափը որոշվում է կազմակերպության խորհրդի կողմից` հաջորդ օրացույցային տարին սկսվելուց մեկ ամիս առաջ, սակայն ոչ ուշ, քան նոր սկսվող օրացույցային տարվա առաջին 10 օրը:
Կազմակերպության շարքեր նոր ընդունված անդամները տարեկան անդամավճարը պետք է վճարեն անդամագրելու պահից երկամսյա ժամկետում: Այն նոր ընդունված անդամները, որոնք սույն կանոնակարգով սահմանված ժամկետում չեն վճարում անդամավճար, առանց լրացուցիչ որոշում կայացնելու համարվում են հեռացված:
Կազմակերպության անդամը գալիք տարվա տարեկան անդամավճարը (12 ամսվա համար) վճարում է ոչ ուշ, քան նախորդ տարվա տարեկան անդամավճարի ժամկետը ավարտվելուց մեկ ամիս առաջ, բայց ոչ ուշ քան նախորդ տարվա համար վճարված անդամավճարի ժամկետի ավարտը:
Հեռացված անդամը կազմակերպության շարքեր կրկին ընդունվում է ընդհանուր հիմունքներով:
Բոլոր կարգի հաշմանդամները անդամավճարը վճարում են 25% զեղջով: Իսկ ԽՍՀՄ հերոսները, ՀՀ հերոսները, Հայրենական Մեծ Պատերազմի և ԼՂ մարտական գործողություններին մասնակից վետերանները, թոշակառուները, ինչպես նաև բռնադատված անդամները օգտվում են անդամավճարի 50% զեղչից:
Տարեկան անդամավճարը կազմում է 10000 դրամ:
ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Կազմակերպության անդամին տրվում է անդամության վկայական, որի ձևը սահմանված է ստորև:
Կազմակերպությանն անդամագրվողը պարտավոր է վկայական պատրաստելու համար ներկայացնել (3 X 4 չափսի) լուսանկար:
Վկայականի գործողության ժամկետը չպետք է լինի մեկ տարուց ավելի: Այս կարգից բացառություններ կարող են տրվել կազմակերպության խորհրդի որոշմամբ:
Կազմակերպության պատվավոր անդամներին վկայական տրվում է կազմակերպության նախագահի կողմից սահմանված ժամկետում:
Կազմակերպության շարքերից հեռացվող կամ դուրս եկած անդամը պարտավոր է վերադարձնել անդամության վկայականը, ինչպես նաև իր մոտ գտնվող և կազմակերպությանն առնչվող բոլոր փատաթղթերը:
