Ուստի, եթե դուք ի վիճակի չեք այդ պահին վճարելու տուգանքը, ապա կարող էք օգտվել այս իրավունքից և Ճանապարհային ոստիկանության համապատասխան բաժին ներկայացնելով գրավոր դիմում` տարաժամկետել տուգանքի վճարումը մինչև 6 ամիս ժամկետով:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը խիստ մոտեցում է դրսևորում տուգանքը ժամանակին չվճարողների նկատմամբ` բարձրացնելով նշանակված տուգանքի չափը: Մասնավորապես, տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ 120 օրվա ընթացքում դիմել դատարան:
Երթեւեկության սահմանված արագության գերազանցման եւ տ.մ.-ների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ: ՃՊԾ տեսուչները կիրառում են ՚Իսկրա-1ՙ արագաչափ: Պահանջեք ներկայացնել արագաչափի սերտիֆիկատը, ստուգում անցնելու գրառումը և կապարակնիքի առկայությունը: Արգելվում է չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով, կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը:
Հիշի՜ր. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Տրված վարորդական վկայականների՝ ՚Առանց վարձու աշխատանքի իրավունքիՙ (Բեզ պրավա ռաբօտի պօ նայմու) գրառումները համարվում են ուժը կորցրած:
բ) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից`
– 6 ամսվա ընթացքում: (ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենք, հոդված 71, 1 մաս, ա) ենթակետ)
– գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` մեկ տարվա ընթացքում (ՎՀ և ՎՎՄ ՀՀ օրենք, հոդված 71, 1 մաս):