ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ
Ավտոմեքենայի շարժման արագությունը չափվում է արագաչափ անվանումն ունեցող սարքերի միջոցով:
Ներկայումս ճանապարհային ոստիկանությունում օգտագործվող «Իսկրա-1» տիպի արագաչափերը լինում են հետևյալ 3 տեսակի:
- «Իսկրա-1», որը չափումներ կարող է կատարել գտնվելով անշարժ վիճակում: Այն կարող է չափել և` մոտեցող, և` հեռացող ավտոմեքենաների արագությունը: Չափման ռեժիմը` մոտեցող, թե հեռացող, կարգավորում է տեսուչը:
- «Իսկրա-1В», որը ևս նախատեսված է ստացիոնար վիճակում օգտագործելու համար, սակայն ի տարբերություն «Իսկրա-1»-ի կարող է չափել միայն մոտեցող մեքենաների արագությունը: Այս երկու տեսակի արագաչափերը շարժվող ավտոմեքենայով չափումներ կատարելու համար օգտագործել չի կարելի, քանի որ այդ դեպքում դրանցով ստացվող չափման արդյունքները երբեք իրականությանը չեն համապատասխանի` կարող են լինել և մեծ և փոքր:
- «Իսկրա-1Д». միայն այս արագաչափը կարող է օգտագործվել և ստացիոնար, և շարժման մեջ գտնվելու ռեժիմներում: Այն կարող է.
- շարժվող մեքենայի մեջ տեղադրված չափել և` այդ մեքենային համըթաց, և` նրան հանդիպակած շարժվող մեքենաների արագությունը գետնի նկատմամբ և տված արագության գերազանցումը,
- ստացիոնար ռեժիմում կատարել նույն չափումները, ինչ որ «Իսկրա-1»-ը,
- շարժման ռեժիմում չափել և` առջևից և հետեվից ընթացող մեքենաների արագությունը:
Նշված բոլոր սարքերը չափման տվյալները հիշողության մեջ պահում են 10 րոպեից ոչ պակաս ժամանակամիջոցում: Եթե այս սարքերը համակցված են տեսաամրագրիչի հետ, ապա նրանում, առանց ժամանակի սահմանափակման, կպահպանվի 10 րոպեում կատարված տեսանկարահանումը:
Ինչպես պետք է վարվի վարորդը, երբ տեսուչը նրան կանգնեցրել է զանցագրելով արագության գերազանցում, եթե ինքը համոզված է, որ խախտում չի կատարել:
-
Մեքենան կանգնեցնելուց հետո անմիջապես մոտենա տեսուչի մեքենային և համոզվի, որ սարքի վարկյենացույցը աշխատում է և ցույց է տալիս իր մեքենայի արագությունը ֆիքսելու պահից հետո անցած ժամանակը (լինում է 1.5 – 2,5 րոպե): Եթե վարկյենացույցը չի աշխատում, ապա համոզված եղեք, որ արագաչափի տվյալները չեն վերաբերվում ձեր մեքենայի արագությանը:
-
Եթե չափումը կատարվել է շարժման մեջ գտնվող մեքենայից, պետք է համոզվի, որ չափումը կատարվել է «Իսկրա-1Д» տեսակի արագաչափով (սարքի գործարանային համարը և տեսակը` «В» կամ «Д» տպված են կորպուսի վրա): Եթե կպարզվի, որ այն «Իսկրա-1Д» չէ, այլ ուղղակի «Իսկրա-1» կամ «Իսկրա-1В» է, ապա արձանագրության մեջ ինքը պետք է նշի, թե որ տեսակի սարքով է չափված արագությունը և այդ սարքի գործարանային համարը:
-
Եթե չափումը կատարված է «Իսկրա-1Д»-ով, ապա, նախ պետք է համոզվի, որ.
- անթարթ վառվում կամ թարթում է կանաչ գույնի «A» տառը,
- երևում է կարմիր թվերով արտահայտված իր մեքենայի և կանաչ թվերով արտահայտված տեսուչի մեքենայի արագությունը:
Այնուհետև.
-
Պետք է համոզվի, որ սարքը կապարակնքված է,
-
Պետք է պահանջի արագաչափի վկայագիրը (սերտիֆիկատը) և համոզվի, որ հերթական ստուգաչափման ժամկետը (տարին մեկ անգամ) չի անցել:
Որից հետո պետք է պահանջի, որ ցուցադրեն տեսագրությունը: Արագաչափի ցուցմունքի ու տեսախցիկով զուգահեռ կատարված նկարահանումն է համարվում վարորդի կողմից կատարված խախտումի միակ ապացույցը:
Եթե նշված գործողությունները կատարելուց հետո վարորդը չի համոզվում, որ իր շարժման արագությունը ճիշտ է չափված, ապա նա կարող է իր հիմնավորված նկատառումները նշել արձանագրությունում նախքան այն ստորագրելը:
Արագաչափերի առանձնահատկությունները.
-
արագաչաթը չափում է մեքենաների հոսքի(թեկուզ երկու մեքենայի) մեջ ամենամեծ արագությամբ ընթացող մեքենայի արագությունը,
-
արագաչափը չի կարող չափումներ կատարել, եթե իր մեքենան շարժվում է կորագծով կամ հավասարաչափ չի շարժվում, կամ չափումները կատարում է չափվող մեքենայի շարժմանն ուղղահայաց ուղղությունից, այսինքն, եթե տեսուչի մեքենան չափվողի հետ համընթաց կամ հանդիպակած չի ընթանում: