Եթե ձեզ կանգնեցրել է ճանապարհային ոստիկանության տեսուչը, դուք պարտավոր եք կանգնեցնել մեքենան տեսուչի նշած ճանապարհի հատվածում` չստեղծելով վթարային իրադրություն: Վարորդի մեքենայից դուրս գալը նախատեսված չէ: Տեսուչի անհապաղ մոտենալուց, ներկայանալուց, կանգնեցնելու պատճառը հայտնելուց և փաստաթղթերը պահանջելուց հետո պարտավոր եք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` վարորդական վկայական կամ ժամանակավոր վարորդական վկայական, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր, սահմանված դեպքերում` երթուղային թերթ և տեղափոխվող բեռի փաստաթղթեր: Այնուհետև, տեսուչը համառոտ, պարզ և պաշտոնական հայտնում է ձեզ կանգնեցնելու պատճառը և նպատակը: Օրինակ` «Դուք ճանապարհի այսինչ հատվածում կատարել եք ճանապարհային երթևեկության կանոնների այսինչ կետի խախտում, որի համար պետք է կազմվի արձանագրություն և ընդունվի որոշում տուգանելու մասին»:
Արձանագրությունը կազմվում է խախտման վայրում, (անհնարինության դեպքում` ոստիկանության բաժնում) վարորդի ներկայությամբ: Տեսուչի կողմից արձանագրությունը կազմելիս ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքներին`
Արձանագրության ստորագրում
Արձանագրությոընը դա ակտ է, որում մի կողմը վերագրում է մյուսին կոնկրետ իրավական նորմի խախտում կատարելու մեջ: Այն ստորագրում է տեսուչը և վարորդը: Եթե կան վկաներ, պահանջեք իրենց ընդգրկել արձանագրությունում: Մի խուսափեք արձանագրությունը ստորագրելուց: Եթե գտնում եք, որ ՃԵԿ-ի խախտում չեք կատարել, ապա նշեք, որ համաձայն չեք տեսուչի կարծիքին, նկարագրելով իրադրությունը և, որ իրավախախտում չեք կատարել (օրինակ` «Նշված խախտումը չեմ կատարել: Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը», կամ` «Մուտք գործեցի խաչմերուկ լուսացույցի դեղին ազդանշանի տակ, կատարելով ՃԵԿ-ի 19-րդ կետի պահանջը:ե): Եթե տեսուչը չի թույլատրում արձանագրությունում գրառել ձեր կառծիքը, ապա անմիջապես գրավոր բողոքարկեք այդ մասին վերադասին` ՀՀ ոսրիկանության պետին կամ ճանապարհային ոստիկանության պետին: Վարչական դատարանում արձանագրությունն ինքնին ապացույց չի համարվում:
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի`
Եթե ունեք օգնության կարիք, ապա գրառեք` «Կարիք ունեմ օգտվելու ներկայացուցչի օգնությունից»: Այդ դեպքում տեսուչն իրավունք չունի տեղում կայացնելու որոշում մինչև դեպքի վայր ներկայացուցչի ժամանելը, կամ գործի քննարկումը հետաձքելը: Հակառակ դեպքում, դա կհամարվի որպես մարդու հիմնարար իրավունքների խախտում և վարչական որոշումը վերացնելու հիմք: