ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ
- Տրանսպորտային միջոցների(տ.մ.) գույքահարկը սեփականության իրավունքով անձանց պատկանող տ.մ.-ների ՙԳույքահարկի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով համայնքային բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
- Տ.մ.-ների հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող տ.մ.-ների շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ):
- Տ.մ.-ների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,
- 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժ գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,
բ)10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքե-նաների համար, եթե հարկման բազան.
- 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100դրամ,
- 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 200դրամ:
- Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:
- Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տ.մ.-ների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տ.մ.-ների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմո¬բիլային տ.մ.-ների թողարկման տարեթիվը:
Մեկ տարվա գույքահարկի հաշվարկի օրինակ.
շարժիչի հզորությունը - 210ձ.ու., արտադրման տարեթիվը - 2004թ.
Հաշվարկ` {(210 x 300) + (210 -150) x1000} x 0.7 =84700դրամ
- Բեռնատար ավտոմոբիլային տ.մ.-ների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տ.մ.-ի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
- Հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
- Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով սույն օրենքով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները: Արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը պարտավոր է հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը: Արտոնություն ստսնսլու հարցով դիմեք համայնքի ղեկավարին:
- Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
- Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին պետք է ներկայացվի տեղեկանք:
- ՀՀ կառավարության սահմանված կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:
- Գույքահարկի մասին ՀՀ օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները ինչպես նաև գույքահարկի հաշվառման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիներն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե գույքահարկ չի վճարվել տվյալ պահից հաշված 3 տարուց ավել ժամանակամիջոցի համար, ապա համայնքապետարանը իրավունք ունի պահանջելու միայն վերջին երեք տարվա գույքահարկը և տուգանք 365 օրվա համար նախորդող 3-րդ տարվա գույքահարկի 54,75%-ի չափով(0.15% յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավել, քան 365 օրվա համար):
(«Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ և 30.1-րդ հոդվածներ):
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ.
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տ.մ.-ների բնապահպանական վճարը կազմում է`
| թեթեվ մարդատար 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող |
2500 դրամ |
| 8-ից ավելի նստատեղ և 5 տոննա չգերազանցող առավելագույն զանգված ունեցող |
5000 դրամ |
| 8-ից ավելի նստատեղ և 5 տոննա գերազանցող առավելագույն զանգված ունեցող |
10000 դրամ |
Սույն դրույքաչափերին կիրառվում են հետևյալ լրացուցիչ գործակիցներ`
| բենզինային շարժիչով մինչև 01.10.1986թ-ի արտադրված |
1.2 |
| բենզինային շարժիչով չեզոքացուցիչ չունեցող 01.10.1986թ-ից հետո արտադրված |
1.0 |
| բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող |
0.3 |
| բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող |
0.15 |
| դիզելային շարժիչով |
1.0 |
| գազային շարժիչով մինչև 01.07.2000թ-ի արտադրված |
0.5 |