Ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պարտականությունները տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում` հաշվառման համարանիշները հանելով

Եթե տ.մ.-ը օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը կամ եթե տ.մ.-ն անօրինական վերասարքավորված է, ապա այս դեպքերում ՃՊԾ տեսուչը պարտավոր է արձանագրել խախտումը և հանել տ.մ.-ի հաշվառման համարանիշները, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տ.մ.-ի հետագա շահագործումը:

Տ.մ.-ի համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` թերությունները վերացնելու համար: Իսկ եթե տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության` տ.մ.-ի շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին` անսարքությունները վերացվում են տեղում, կամ տ.մ.-ը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

Տ.մ.-ի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տ.մ.-ի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):