ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ (ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ)

«Ճանապարհային երթևեկության սնվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցները (տ.մ.) բերման են ենթարկվում հատուկ տարածք և դրվում արգելանքի տակ: Այդ դեպքերը հետևյալն են.

  1. վարորդը տ.մ.-ը վարում է ոչ սթափ վիճակում,
  2. վարորդը վարում է տ.մ.-ը զրկված լինելով այն վարելու իրավունքից,
  3. վարորդը տ.մ.-ը վարում է առանց տվյալ կարգի տ.մ. վարելու իրավունքի,
  4. վարորդը տ.մ.-ը վարում է իր մոտ չունենալով վարորդական վկայականը,
  5. վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ, կամ ուժը կորցրած վարորդական վկայականով,
  6. վարորդը տ.մ.-ը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների,
  7. վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի,
  8. վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առավց հաշվառման համարանիշների,
  9. վարորդը տ.մ.-ը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի,
  10. տ.մ.-ը կամ տ.մ.-ի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տ.մ.-ով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք,
  11. տ.մ.-ը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջյությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է,
  12. սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և(կամ) մեծ եզրաչափերով(բեռով կամ առանց բեռի) տ.մ.-րով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը,
  13. տ.մ.-ն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայցող փարոսիկներով և(կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տ.մ.-ի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին,
  14. տ.մ.-ը կահավորված է կեղծված, փոփոխված(ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով:

1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում, վարորդը իրավունք ունի հանձնել տ.մ.-ի վարումը տվյալ կարգի տ.մ. վարելու իրավոնք ունեցող անձի:

Խոչնդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տ.մ.-ները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչնդոտը կամ կայանման կանոնների խախտումը: Նման դեպքերում տեսուչի կողմից տ.մ.-ի համարանիշները հանելը համարվում է իրեն տրված լիազորությունների անցում:

Վարորդի բացակայոըթյան դեպքում տ.մ.-ը հատուկ տարածք տեղափոխող տեսուչը անհապաղ հայտնում է ոստիկանության ստորաբաժանում` սեփականատիրոջը տ.մ.-ի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար:

Տ.մ.-ը հատուկ տարածք բերման ենթարկող տեսուչը կազմում է հատուկ արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է վարորդին:

Եթե արգելանքի տակ վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում չի վերացվում տ.մ.-ն արգելանքի տակ դնելու պատճառները, ապա տ.մ.-ի պահպանման ծախսերը մարելու նպատակով գանձվում է 500 դրամ հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար:

Եթե տ.մ.-ն բերման է ենթարկվել հատուկ տարածք ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ապա նշված արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է քննության ավարտից հետո վարորդին ծանուցելուց 120 ժամ հետո:

Տ.մ.-ն հանվում է հատուկ տարածքից հատուկ տարածք բերման ենթարկելու պատճառը անմիջապես վերացնելուց հետո: