Ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պարտականությունները տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու դեպքերում

Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`

Վերը թվարկված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սահմանված կարգով, տ.մ.-ը բերման ենթարկելով հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Ընդ որում, եթե վարորդը տ.մ.-ը վարում է ոչ սթափ վիճակում կամ զրկված է տ.մ.-ը վարելու իրավունքից, կամ տ.մ.-ը վարում է առանց տվյալ կարգի տ.մ. վարելու իրավունքի, կամ տ.մ.-ը վարում է` իր մոտ չունենալով վարորդական վկայական, կամ վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական վկայականով, կամ տ.մ.-ը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների, ապա, տ.մ.-ի վարորդի համաձայնությամբ, տ.մ.-ը կարող է հանձնվել տվյալ կարգի տ.մ.-ը վարելու իրավունք ունեցող անձին:

Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տ.մ.-ը տեղափոխվում է հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը:

Բերման ենթարկումը իրենից ներկայացնում է տ.մ.-ի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:

Տ.մ.-ի տեղափոխումը հատուկ տարածք կատարում է իրավասու պաշտոնատար անձը` անձամբ կամ մեկ այլ տ.մ.-ի օգնությամբ:

Տ.մ.-ի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տ.մ.-ի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տ.մ.-ի գտնվելու վայրի մասին: Տ.մ.-ի համարանիշները հանելը վարորդի բացակայության դեպքում օրենքը չի նախատեսում: Հետևապես, ՃՊԾ տեսուչի այդ գործողությունը համարվում է որպես իր լիազորությունների սահմանը անցնելը:

Տ.մ.-ը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնվում է վարորդին:

Տ.մ.-ն արգելանքի տակ դնելու եւ պահպանման ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով՝ սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

Եթե տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում՝

ա) վերացվում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տ.մ.-ը հանում է արգելանքից.

բ) չի վերացվում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները՝ տ.մ.-ը չի հանվում հատուկ տարածքից, ապա տ.մ.-ի պահպանման ծախսերը մարելու նպատակով տ.մ.-ը վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ 500 դրամի չափով:

Եթե տ.մ.-ը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար կամ դրա մասնակիցն է, ապա տ.մ.-ն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տ.մ.-ի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:

Տ.մ.-ը հատուկ տարածքից հանելը չի նախատեսում վարչական իրավախախտման վերաբերյալ տուգանքի պարտադիր վճարումը: Տուգանքը վճարվում է օրենքով սահմանված ժամկետներում: