Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 126-րդ հոդվածի`
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 2481 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Անմեղության կանխավարկած. Անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ ապացույցներով հաստատված է նրա կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը:
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր չէ ապացուցել իրեն վերագրվող իրավախախտումը իր կողմից կատարված չլինելը:
Վարչական իրավախախտումն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.
«Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը հանձնվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է հասցեատիրոջը, մյուս օրինակն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):»:
Հոդված 4. Օրենսգրքի 256-րդ հոդվածը և 305-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «վերջինս պարտավոր է վճարել տուգանքը» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 306-րդ հոդվածում «քաղաքացիական» բառը փոխարինել «վարչական» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 308-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված`
ա) երբ տուգանքի ենթարկված անձի կամ հարկադիր կատարողի կողմից տուգանքը և, եթե կա, տուժանքը լրիվ վճարվել է համապատասխան հաշվեհամարին,
բ) երբ լրացել է վարչական տույժեր նշանակելու մասին որոշման կատարման` սույն օրենսգրքի 302-րդ հոդվածով որոշվող, վաղեմության ժամկետը»:
Հոդված 8. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, իսկ 6-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսունմեկերորդ օրը: