Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունված է 2009թ. սեպտեմբերին
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 265-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«Հոդված 265. Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելու և ոչ սթափ վիճակի ստուգումը:
Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդների կամ մյուս այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են եչ սթափ վիճակում (ալկոհոլի հոտ, դիքրքի անկայունություն, խոսքի աղավաղվածություն, ձեքի մատների դող, իրադրությանը չհամապատասխանող պահվածք, ալկոհոլային խմիչք օգտագործելու վերաբերյալ անձի խոստովանություն) ենթակա են տեղում սթափության վիճակի գործիքային ստուգման:
Նշված անձանց տեղում ոչ սթափ վիճակի ստուգումն անհրաժեշտության դեպքում բուժհիմնարկ բերման ենթարկելը և բուժհիմնարկում նրանց ստուգման անցկացումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից րորոշվող կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»: