Վարորդի սթափության վիճակի զննության կարգը
ՀՀ կառավարության 19.03.09 թ.-ի թիվ 277-Ն «Վարորդի սթափության վիճակը ստուգելու կարգը սահմանելու մասին» որոշման քաղվածք
- Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները:
- Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից: Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության ծառայությունների կողմից:
- Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:
- Վարորդի սթփության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից:
- Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է դրա մասին գրառում:
- Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
- Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:
- Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:
- Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
- Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:
- Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննությունն իրակացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
- Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում:
- Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:
- Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
Արձանագրության օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է ՚ստացա արձանագրության երկրորդ օրինակըՙ, արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: