Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելը

Վարորդին տ.մ.-ի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տ.մ.-ի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու օրենքով սահմանված հատուկ միջոցներ:

Վարորդին տ.մ.-ի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:

Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տ.մ.-ի վարումից հեռացնում է տ.մ.-ն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն), նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը: