Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, և նրա մոտ ծառայողական վկայականի և ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է:
Ճանապարհապարեկային ծառայության տեսուչը պարտավոր է`
ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.
բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք:
ՃՊԾ տեսուչը պարտավոր է կանգնեցնել տ.մ.-ը, եթե`
Տ.մ.-ն կանգնեցնելու պահանջը պետք է տրվի դեպի տ.մ.-ն ուղղված ցուցաձողի, կարմիր սկավառակի կամ բարձրախոսի միջոցով: Կարգավորող ոստիկանը իր վրա ուշադրությունը գրավելու համար կարող է ազդանշան տալ նաև սուլիչով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթար:
Տ.մ.-ը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը, գրավոր արձանագրել խախտումը, որից հետո թույլատրել տ.մ.-ի հետագա երթևեկությունը:
ՃՊԾ տեսուչը կարող է տ.մ.-ը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տ.մ.-ի խցիկից կամ սրահից, եթե`