2009թ.-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել մոտ 675000 վարորդ: Եթե քաղաքացիների գերակշիռ մասը գիտի, թե ինչ է քրեական հանցագործությունը, ապա վարչական պատասխանատվության հասկացությունը, մեծամասնության մոտ կապվում է տուգանքներ վճարելու և ինչ որ վատ հետևանքների հետ: Դա այդպես չէ:
Ճանապարհային երթևեկության կանոնների(ՃԵԿ) այս կամ այն կանոնը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» (ՎԻՎ) ՀՀ օրենսգրքի համաձայն նախատեսվում է վարչական պատասխանատվություն վարորդների նկատմամբ տուգանքի ձևով:
Նախ պարզենք` ինչ է վարչական իրավախախտում: Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական, կամ հասարակական կարգի, սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ` ՎԻՎ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական տոգանք: Վարչական պատասխանատվությունն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում: Եթե ձեր նկատմամբ տեսուչը կազմել է արձանագրություն ՃԵԿ-ի խախտում կատարելու համար, ապա նա պարտավոր է տեղում անցկացնել վարույթ և ընդունել որոշում նշանակելով տուգանքի չափը:
Որոշ վարչական գործերը քննում է վերադաս պաշտոնատար անձը: Բոլոր դեպքում որոշումն ընդունվում է արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում: Դուք պարտավոր եք ներկայանալ ծանուցագրում նշված օրը, ժամը և վայրը և մասնակցել վարչական գործի վարույթին: Պատշաչ ձևով ձեզ ծանուցելու դեպքում վարչական վարույթին չմասնակցելը խոչնդոտ չի կարող հադիսանալ վարչական մարմնի համար ձեր գործով վորոշումը կայացնելուն: Վարչական իրավախախտման գործի վարույթը չի կարող սկսել, իսկ սկսածը ենթակա է կարճման եթե`
Գործը քննելիս տեսուչը(պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Քննելով վարչական իրավախախտման գործը, պաշտոնատար անձը գործի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
Որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտելուն պես: Եթե վարորդը հրաժարվում է ստանալ որոշումը, ապա որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է:
Վարչական իրավախախտման գործով տեսուչի կամ վերադաս պաշտոնոտար անձի ընդունած որոշումը կարող է գանգատարկվել որոշումն ընդունելու օրվանից տասն օրվա ընթացքում գործի որոշումը կայացրած մարմնին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկող անձից պետական տուրք չի գանձվում:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման նրա կայացման պահից: Բողոքարկելու դեպքում որոշումը ենթակա է կատարման գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելուց հետո: Որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից մեկ տարվա ընթացքում:
Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Տուգանքը 30 օրվա ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է և գործն ուղարկվում է դատարան` տուգանքը բռնագանձելու համար:
Հարգելի վարորդներ` պահպանեք երթևեկության կանոնները, եղեք կարգապահ և զերծ կմնաք չնախատեսված ծախսերից: