ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՎԵՐՑՆԵԼԸ

ՀայաստանիՀանրապետությունում գործում են
Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերի պահանջներին համապատասխանող
ազգային և միջազգային վարորդական վկայականները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օռենքի 27-րդ հոդված

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ արձանագրությունով փաստված իրավախախտումը որպես վարչական տույժ նախատեսում է տրանսպորտային միջոցի վարելու իրավունքից ժամանակավոր զրկում, ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչը տեղում իրավունք ունի վարորդից վերցնել վարորդական վկայականը և փոխարենը տալ ժամանակավոր վարորդական վկայական: Վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու դեպքում ժամանակավոր վարորդական վկայական չի տրվում: Վարչական իրավախախտման որոշումը վարորդին հանձնելու հետ միասին անմիջապես վերադարձվում է նաև վարորդական վկայականը, եթե ընդունված որոշումով նրան չեն զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Եթե վարչական որոշումով նշանակվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում, ապա վարորդական վկայականը վերադարձվում է զրկման ժամկետը լրանալուց և որակավորման քննությունները հանձնելուց հետո:

Վարորդական վկայականի վերադարձնելը պայմանավորված չէ վարչական տուգանքի(տուգանքների) վճարման հետ: Նման պահանջն օրինական չէ և համարվում է որպես պաշտոնատար անձի իրեն տրված լիազորությունների անցում: Եթե վարչական գործողությունների բաժանմունքում («ակտերի բաժին») վարորդական վկայականը չեն վերադարձնում, ապա անմիջապես այդ աշխատակցի անօրինական գործողությունները գրավոր բողոքարկեք վերադաս մարմնին` ՀՀ ոստիկանության պետին:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի վարորդից վարորդական վկայականը վերցվում է հետևյալ դեպքերում`

Տրանսպորտային միջոց վարելու զրկման ժամկետի հաշվարկը սկսվում է վարչական որոշումը վարորդին հանձնելու հաջորդ օրվանից: Իրավունք ունեք վերադասության կարգով բողոքարկել որոշոմը ՀՀ ոստիկանության պետին տասնօրյա ժամկետում այն ստանալու օրվանից:

Իրավունք ունեք նաև բողոքարկել որոշումը դատական կարգով` ՀՀ վարչական դատարան: Այս դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելու դեպքում, տրանսպորտային միջոց վարելու զրկման ժամկետի հաշվարկը սկսվում է դատական վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից: